Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Լիլիթ Մարտիրոսյանը` շիկակարմիր վարսերով. մոդելի նոր ֆոտոշարքը, իմիջափոխությունն ու առաջիկայում` որպես շիկահեր ներկայանալու հնարավորությունը

13:05, 23 մարտի

Մոդել եւ գեղեցկության մրցույթների մասնակից ու դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Արման Հարությունյանի հետ: Մոդելը լուսանկարներն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել դրա մտահաղացման եւ իր նոր կերպարի մասին:

«Այս ֆոտոշարքն իրականացրել ենք նախքան Հայաստանում արտակարգ իրավիճակի հայտարարվելը: Այդ ժամանակ մեր մտքով անգամ չէր անցնում, որ նման իրավիճակ կարող էր ստեղծվել: Մտահաղացումը թիմային է եղել: Մեր թիմի մեջ մտնում են Հայաստանի լավագույն լուսանկարիչներից Արման Հարությունյանը, լիբանանահայ հայտնի վարսահարդար Ջեք Թեքեյանը եւ դիմահարդար Հասմիկ Մայիլյանը: Մենք միասին քննարկումներ ունեցանք ու ստացանք այս կերպարը»,-նշեց նա ու հավելեց,-«Ֆոտոշարքն ունի նաեւ միջազգային միտումներ, դեռ չենք կարող բացահայտել, թե ինչի մասին է խոսքը, բայց կարծում ենք ամեն ինչ ստացվել է»:

Անդրադառնալով իր կերպարին` Լիլիթը մանրամասնեց.

«Ուզում էինք ստանալ շատ էսթետիկ կերպար, շքեղ, ուզում էինք ցուցադրել եւ գեղեցիկ վարսեր, եւ դիմահարդարում, ու մեր լուսանկարչի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ստացանք այն, ինչ ցանկանում էինք»:

Լուսանկարներում մոդելը ներկայանում է ոճափոխությամբ: Թխահեր գեղեցկուհին փոխել է վարսերի գույնը եւ այժմ շիկակարմրահեր է:

«Այս ֆոտոշարքը տարբերվում է նրանով, որ այստեղ ներկայանում եմ մազերի նոր երանգով, ինչն ինձ համար նորություն է, քանի որ այսքան տարվա մոդելային եւ մրցութային գործունեությանս ընթացքում մազերս եղել են բաց շագանակագույն, դրա համար մտածեցի, որ կերպարիս մեջ կարելի է հետաքրքիր փոփոխություն մտցնել: Կարծում եմ`հանրային գործունեություն ծավալող մարդը պարտավոր է երբեմն ներկայանալ ոճափոխությամբ, բայց դա նաեւ արվել է ներքին մղումներով. ես ցանկացել եմ ունենալ արտաքին փոփոխություն, ինձ հետաքրքիր էր, թե որքանով կփոխվեն դիմագծերս, կերպարս»,-ասում է նա:

Հարցին արդյոք հնարավո՞ր է դիմի ավելի կտրուկ փոփոխության եւ ապագայում ներկայանա նաեւ որպես շիկահեր, Լիլիթը պատասխանեց.

«Ես տարբեր նախագծերի եմ մասնակցում, եւ եթե պահանջվի, որ ավելի շեկ մազերով ներկայանամ, կարծում եմ` չեմ բացառի դա: Ինձ համար հետաքրքիր կլինի դրսեւորվել նաեւ այլ կերպարներում: Չեմ բացառում շիկահերի կերպարով ներկայանալը, բայց, իհարկե, այդքան էլ հակված չեմ այդ երանգին: Ամեն ինչ կախված է նախագծերից, առաջարկներից եւ կերպարից»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել