Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Սեր, ամենուր սեր ու ամեն վայրկյան սեր». Նազենի Հովհաննիսյանի ջերմ շնորհավորանքն Էմմիին

22:43, 13 ապրիլի

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ջերմ շնորհավորել է երգչուհի Էմմիին, որը երեկ նշում էր ծննդյան օրը։

Instagram-յան էջում դերասանուհին Էմմիիի ու նրա որդիների մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել։ «Այսօր իմ քաղցր ու սիրուն Էմմիի ծնունդն է։ Էմմի Բեջանյանն էնքան մեծ սիրտ ունի, իր փոքրամարմին ֆիզիկայի մեջ անհավանական մեծ սիրտ, խորն ու զգայուն հոգի եւ կուռ կամք ունի: Էմմիին իսկապես ճանաչելու համար պետք է գոնե մի օր ապրել իր տանը, տեսնել` ինչպես է իր երկու ձագուկների հետ բույնը հյուսել, ինչպիսի մայր է, ու ամենակարեւորը ինչ բացառիկ կին ու ընկեր՝ իր սիրելի ամուսնու համար:

Էմկայի ընտանիքի` սիրով ու սիրող այս որակը Նադյայի ու Դոդոյի` սիրո հիմքով արվեստալի ընտանիքի հայելապատ արտապատկերումն ասես լինի: Սեր, ամենուր սեր ու ամեն վայրկյան սեր: Եթե երբեւէ ասեին, որ մինուճար դուստրը կկարողանա այդպիսի նվիրումով ապրել իր Ընտանիքի համար, մեզնից ոչ ոք երեւի չհավատար:

Էմմի ջան, շնորհավոր ծնունդդ, քո սիրուն հոգին ստեղծել է իր ամենագեղեցիկ երգը` Սիրո երգն իր ընտանիքով, իսկ մնացածն իրոք կարեւոր էլ չէ: Ես երջանկորեն վայելել եմ էդ «երգը»՝ քո տանիքի տակ։ Այսօր՝ Հարության տոնի այս լուսավոր խորհուրդը թող քեզ ուղեկցի ճշմարտության, հավատի եւ սիրո ճանապարհով, պահպանելով հուսահատությունից, խնդիրներից ու հոգնությունից»,- գրել է նա։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search