Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Ես համարում եմ, որ դուք մեր օրերի հերոսներն եք, որովհետեւ աշխատում եք առաջնագծում»․ Նարեկ Հախնազարյանը նվագել է բժիշկների եւ կամավորների համար

21:44, 21 ապրիլի

Հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ինչպես հայտնի է կարանտինային խիստ ռեժիմում մեկուսացած է Երեւանի հյուրանոցներից մեկում։ Այն անգամ աշխարհահռչակ երաժիշտը նվագել է բժիշկների համար։ Նա իր երախտագիտությունն է հայտնել` կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։ Տեսանյութը հրապարակել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում։

«Ես ուզում եմ իմ երաժշտությամբ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր բարի ու ուշադիր են եղել իմ ու բոլոր մեկուսացված մարդկանց հանդեպ։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում, ձեր պրոֆեսիոնալ, փայլուն աշխատանքի, բարեհամբույր եւ բարի վերաբերմունքի համար։  Ես համարում եմ, որ դուք մեր օրերի հերոսներն եք, որովհետեւ դուք այս օրերին աշխատում եք առաջնագծում», տեսանյութում ասում է Հախնազարյանը։

Երաժիշտը նվագել է Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը եւ այն նվիրել հյուրանոցի բուժանձնակազմին։ Նրա երախտագիտության «համերգին» ներկա է գտնվել նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ներկաները բուռն ծափահարություններով են ճանապարհել երաժշտին եւ առողջություն մաղթել նրան եւ երկրի բոլոր բնակիչներին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել