Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, ինչպես շատ հայտնի մարդիկ, որոշ ժամանակ խնամքով թաքցնում էին, թե որտեղ եւ ինչ պայմաններում են բնակվում։ Սակայն դա երկար չի տեւում, մինչեւ որ Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հրապարակում է Hidden Hills-ի 60 մլն դոլարանոց տան ինտերյերի լուսանկարները։ Այդ հարպարակումը Քիմին դուր չի եկել, սակայն ի պատասխան այդ գրառմանը ռեալիթի շոուի աստղը պաստասխանել է, որ փաստորեն այսուհետ ինքն էլ կարող է նկարահանումներ իրականացնել տանը։ Հետագայում Քիմը պարզաբանել է, որ կատակել է։
Կարծրատիպ կա, որ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առանձնատունը միայն մինիմալիստական ինտերյերով է, սակայն ինչպես ռեալիթի շոուի աստղն է ասում․ «դուք դեռ չեք տեսել երեխաների խաղասենյակը», որտեղ բառիս բուն իմաստով կա ամեն ինչ՝ գնդակներով լողավազանից մինչեւ բազմաթիվ խաղալիքներ եւ գրքեր։ Առանձնանում է նաեւ Նորթի սենյակը, որն ամբողջությամբ վարդագույն է։
Տան ինտերյերի հարցում Քանյե Ուեսթը վստահել էր բելգիացի դիզայներ Աքսել Վերվուրդին, ինչպես ռեպերն է ասում, երբ տեսավ դիզայների աշխատանքները մտածեց, որ նա կարող է ձեւավորել Բեթմենի տունը։ Հատկապես հետաքրքիր եւ մինիմալիստական է նրանց սուրճի անկյունը, որտեղ կա տափակ քարե սեղան եւ բազմոցներ։
Նրանց տան լոգարանը առանձնանում է առեղծվածային լվացարաններով, որոնք մինիմալիստական են եւ հավանաբար, չափազանց թանկ։
Առանձնատունն ունի 5 սառնարան եւ մառան, որտեղ Քիմը պահում է ընտանիքի ամբողջ ուտելիքները։
Vogue-ի հետ զրույցի ընթացքում Քիմը բացահայտել է, որ իրենց առանձնատունն ունի երկու խոհանոց, որոնցից մեկը միայն նկարահանման համար է նախատեսված։ Քիմը նաեւ կիսվել է իր եւ Քանյեի ննջասենյակով եւ լոգարանով, ինչը հեռուստադիտողների շրջանում մեծ քննրակման առիթ է դարձել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին