«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 11 մայիսի

ԽՈՅԵՐ

Հայտնի ասացվածքը, թե մարդուն դիմավորում են իր հագուկապով, սիրո հարցում այսօր առավել քան երբեւէ արդիական կլինի։ Հակառակ սեռն իսկապես հակված կլինի գնահատել ձեր հանդերձանքը։ Ընդ որում, այսօրվա դրեսս-կոդն է բարձր ինքնագնահատականը, նրբագեղությունն ու փայլը։  Ոչ մի ջինս եւ շապիկ։  Եթե պատրաստվում եք այսօր ռոմանտիկ որսի դուրս գալ, ապա երեկոյան զգեստը կամ շքեղ կոստյումը ձեր հաջողության գրավականը կլինեն։ 

ՑԼԵՐ

Այսօր դուք լցված կլինեք արդարության զգացումով, ինչւ լավ չի արտահայտվի ձեր անձնական կյանքի վրա։ Միայնակ Ցլերին դժվար կլինի ծանոթություններ հաստատելը աշխարհի նկատմամբ իրենց ծայրահեղ հայացքների պատճառով։ Իսկ եթե ունեք սիրած էակ, ապա հնարավոր է նրան այնպիսի բան ասեք, որի համար հետո զղջաք։  Ժամադրության ընթացքում ավելի լավ է դուք չխոսեք, այլ խորհրդավոր տեսք ընդունեք, լռեք եւ ժպտաք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են հաճույք ստանալ այն ամենից, ինչն այս պահին դուք ունեք, անգամ եթե դուք այդքան էլ գոհ չեք դրանից։ Դժվարությունները միշտ կան եւ ամենուր, սակայն լավը նույնպես կարելի է տեսնել ցանկացած իրավիճակում։ Եթե ունեք սիրելի անձնավորություն, ապա լավ կանեք միասին ռոմանտիկ երեկո անցկացնել, իսկ եթե դեռ միայնակ եք, ապա պետք է մտածեք, թե որքան լայն հնարավորություններ են ձեզ սպասվում ապագայում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ երջանիկ զգալու համար բավական է, որ ինչ-որ նոր բացահայտում անեք ձեր կյանքում։ Դա վերաբերում է ցանկացած ոլորտի՝ աշխատանքից մինչեւ սեր, սակայն փոփոխությունները պարտադիր չէ, որ լինեն կտրուկ։ Աստղերը միայնակ Խեցգետիններին խորհուրդ են տալիս համարձակորեն ընդառաջ գնալ նոր ծանոթություններին։ Իսկ եթե արդեն ունեք ընտրյալ, ապա նրա հետ միասին նոր բաներ փորձարկել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ի զորու եք դառնալ սեթեւեթանքի իսկական թագուհի կամ թագավոր։ Աստղերը ձեզ հուշում են ժամանակը չվատնել միայնության մեջ, այլ ցույց տալ ձեր տաղանդը հանդիսատեսի առաջ, դուրս գալ երեկոյան որեւէ տեղ, ուր դուք կկարողանաք ձեր կողմը գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ռոմանտիզմը եւ հումորի զգացողությունը փոխկապակցված կլինեն միմյանց հետ։ Եթե դուք ունեք սիրած անձնավորություն, ապա այս երեկոն աշխատեք անցկացնել միասին՝ մրցելով սրամտությամբ, գնալ կրկես կամ էլ կատակերգական ֆիլմ դիտել։ Իսկ եթե դեռ նոր պետք է գտնեք ձեր կեսին, ապա այսօր աշխատեք ուշադրություն դարձնել նրա վրա, ով կծիծաղեցնի ձեզ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք չեք կարողանա հանգիստ նստել ձեր տեղում, եւ դա լավ առիթ է, որպեսզի սիրելիի հետ փոքրիկ ճանապարհորդության մեկնեք։ Տրանսպորտի ցանկացած միջոց տեղին կլինի՝ լինի դա ավտոմեքենա, գնացք, երթուղային, թե հեծանիվ։ Այսօր փոխելով միջավայրը, դուք եւ ձեր սիրելին կկարողանաք ձեր մեջ ինչ-որ բան դեպի լավը փոխել։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր ռոմանտիկ ծրագրերը կփլվեն կոպիտ իրականությամբ։ Անգամ եթե ձեր օրագրում տեղ հատկացնեք ժամադրության համար, այսօր ձեզանից ոչինչ կախված չէ։ Աստղերը հուշում են, որ շատ բաներ այսօր չեն ընթանա այնպես, ինրչպես ծրագրել էիք։ Սակայն պետք չէ տխրել, դուք դեռ ժամանակ կունենաք կորցրածը վերադարձնելու։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ քննարկել ապագայի հետ կապված հարցեր։ Անպայման չէ, որ այդ ծրագրերը վերաբերեն, օրինակ հարսանիքին կամ միասին ապրելու հնարավորությանը։  Այսօր անգամ ամենահասարակ հարցերի քննարկումը ձեզ եւ ձեր սիրելիին հաճելի զգացումներ կպարգեւի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են նայել ձեր շուրջը։ Հնարավոր է՝ ձեր ծանոթներից ինչ-որ մեկին չափից դուրս շատ է հետաքրքում ձեր անձնական կյանքը։ Միգուցե նա պարզապես շատ է անհանգստանում ձեզ համար, որպես ընկեր, իսկ միգուցե դա ոչ թե ուշադրություն է, այլ սեր։ Ամեն դեպքում, այսօր դուք պետք է զգուշորեն վերաբերեք ուրիշների զգացմունքներին, անգամ եթե չեք պատրաստվում այդ ցգացմունքները կիսել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր անձնական կյանքում կհանդիպեք մրցակցության։ Հնարավոր է՝ ձեզ թվա, որ ինչ-որ մեկն անտարբեր չէ ձեր սիրելիի նկատմամբ։ Իսկ միգուցե դուք ձեր սիրելիին խանդեք նրա անցյալի կամ երազանքների հանդեպ ։ Այսպես, թե այնպես, աստղերը ձեզ խորհուրդ են տալիս այսօր խուսափել պարզաբանումներից, միեւնույն է՝ դրանք ոչ մի բանի չեն հանգեցնի։

ՁԿՆԵՐ

Այսօր դուք պետք է աշխատեք չսեթեւեթել, անգամ եթե շատ ցանկանաք։ Լավագույն դեպքում դիմացինը ձեզ կարող է ճիշտ չհասկանալ, իսկ վատագույն դեպքում՝ դուք կհայտնվեք վատ դրության մեջ։  Սա վերաբերում է հատկապես նրանց, ովքեր ընտրյալ ունեն. այսօր չափից դուրս հեշտ կլինի նրան խանդելու առիթ տալ։ Այնպես որ, աշխատեք խուսափել երկիմաստ խոսքերից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել