«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Համոն աշխատում է ինձ անակնկալ չմատուցել, քանի որ իմ ռեակցիան կարող է շատ անկանխատեսելի լինել». Լիլի Էլբակյանի 34-ամյակն ու «չմեծանալու» գաղտնիքը

12:31, 12 մայիսի

Թատրոնի ու կինոյի դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը երեկ` մայիսի 11-ին, նշում էր ծննդյան 34-ամյակը: Այո, շատերը կզարմանան, բայց մանկական ժպիտով ու պարզ հայացքով հայտնի դերասանուհին վաղուց արդեն դեռահաս աղջնակ չէ, չնայած` ինչպես ինքն է ասում` պահպանել է իր ներսի մանուկին, որից չի շտապում բաժանվել: Իր երեկվա օրվա մանրամասներն ու ծննդյան օրվա խոհերը Լիլին պատմել է NEWS.am STYLE-ին:

Դերասանուհին նշեց, որ, առհասարակ, ծննդյան օրերին սիրում է միայնակ զբոսնել, բայց երեկ չի հաջողվել իրականացնել խորհրդանշական զբոսանքը, փոխարենը` ամուսինը` Համոն, եւ երեխաները պահպանել են իր ծննդյան օրվա ամենագեղեցիկ ավանդույթը.

«Ինչ երեխաներս կան, ծննդյանս օրերի առավոտները սկսվում են նրանց` թղթերից պատրաստած նվերներով՝ թղթե ծաղիկներ, բացիկներ, շնորհավորանքներ, երգեր… Այս անգամ էլ ամուսինս ու երեխաներս ուրախ շնորհավորեցին ինձ»,-ասում է Լիլին` հավելելով, որ ինքն անակնկալների սիրահար չէ, ամուսինն էլ այդ մասին գիտի, անպես որ` ոչ մի անկանխատեսելի բան այդ օրը չի եղել.

«Ամուսինս, ինչպես նաեւ իմ ընկերները, գիտեն, որ չպետք է ինձ համար անակնկալներ անեն: Ես անակնկալեր չեմ սիրում, կարծես՝ վախենում եմ դրանցից, որովհետեւ երբեք չեմ սիրում մի բան, որը չգիտեմ` ինչ է լինելու: Միշտ ցանկանում եմ, որ ապագան լինի իմ որոշելով: Սա, երեւի, ռեժիսորի բնավորություն է: Կարծես` իմ օրն ու ապագան բեմադրում եմ եւ չեմ սիրում, որ դա ուրիշն անի, որքան էլ այդ անակնկալը հաճելի լինի...Դրա համար Համոն աշխատում է ինձ անակնկալ չմատուցել, քանի որ իմ ռեակցիան կարող է շատ բացասական լինել եւ անկանխատեսելի: Բայց ես նրանից նվեր եմ ուզել (ծիծաղում է): Նա միշտ իմ ցանկացած նվերը գտնում ու գնում է ինձ համար, կարեւոր չէ, թե աշխարհի որ ծայրում այն լինի... Ինձ համար դա ավելի կարեւոր է, քան ցանկացած անակնկալ»:

Իսկ երեկվա օրը Լիլին անցկացրել է ուրախ եւ հագեցած: Դերասանուհին դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, որտեղի իր ուսանողների հետ մոտ 5-6 ժամ անցկացրել է օնլայն քննություն, ինչից հետո ընտանիքի հետ ուղեւորվել է քաղաքից դուրս գտնվող մի սրճարան, որը հատուկ իրենց համար այդ օրը բաց էր: Լիլին նշում է` կցանկանար ծննդյան տոնակատարությանը հրավիրել նաեւ ընկերներին եւ հարազատնեին, սակայն մտահոգվելով իրավիճակից` օրն անցկացրել է միայն ամուսնու, երեխաների, ծնողների հետ. ներկա են եղել միայն մարդիկ, որոնց հետ շփում ունեցել է կարանտինի ընթացքում:

«Շատ ընկերներ ունեմ, որոնց բավական երկար ժամանակ չեմ հանդիպել ու կարոտել եմ, բայց, հատկապես, ծնողներիս համար անհանգստանալով` սահմանափակվեցինք ընտանեկան հավաքույթով»,-ասում է Լիլին:

Դերասանուհին հավելում է` իր տարիքը բարձրաձայնելուց չի վախենում, իսկ այն, որ իրականում ավելի երիտասարդ է երեւում, շատ է լսել: Հարցին` ինչպե՞ս է նրան հաջողվում պահպանել երիտասարդությունը, Լիլին պատասխանեց.

«Իհարկե, ես հետեւում եմ իմ արտաքինին, օգտագործում եմ խնամքի միջոցներ, հաճախ՝ տան պայմաններում, երբեմն էլ՝ հատուկ մասնագիտացված կենտրոններում: 34-ում նոր սկսել եմ հետաքրքրվել՝ ինչպես ճիշտ լվացվել: Երբեմն շատ անփույթ եմ վերաբերվում՝ թե´ դեմքիս, թե´ արտաքինիս, թե´ սնունդիս, որովհետեւ դերասաններն անկանոն կյանքով ապրող մարդիկ են եւ հաճախ ժամանակ չեն ունենում պարզապես...

Մարդիկ ասում են, որ ավելի երիտասարդ եմ երեւում, չնայած` ես միշտ իմ մեջ թերություններ եմ գտնում, բայց երեւի դա ավելի շատ ներքին ներդաշնակությունից է գալիս: Գիտե՞ք՝ երբեմն միամտության աստիճանի չեմ մեծանում: Հաճախ տեսնում եմ ինձանից ավելի փոքր գործընկերներիս հարցազրույցները, առհասարակ, նրանց խոսալաձեւը, ապրած կյանքը, ու զարմանում. ոչ թե քննադատում եմ՝ լավ է դա, կամ վատ, ուղղակի ինձ անընդհատ թվում է, թե ես չեմ մեծացել: Բաներ կան, որոնք նոր եմ բացահայտում, բաներ էլ կան, որ հակառակը՝ տարիքիցս շուտ եմ հասկացել, բայց կարծես՝ ներսս չթողնի, որ ես մեծանամ, կարծես՝ երեխան, որ ապրում է իմ մեջ, դեռ չի հասունացել, չեմ թողնում, որ մեծանա, որովհետեւ վախենում եմ կորցնել մի անկեղծ բան, որը շատ թանկ է ինձ համար: Միգուցե, եթե իմ մեջ այդ երեխային կորցնեմ, կդադարեմ ես լինելուց»:

Այնուամենայնիվ, կարանտինային շրջանում դերասանուհին հասցրել է վերանայել իր կյանքը, արել է որոշ բացահայտումներ: Անդրադառնալով այսօրվա երազանքներին` Լիլին ասում է.

«Իմ կյանքում հիմա այնպիսի շրջան է, երբ ինքս ինձ հետ երկար մնալու ժամանակ եղավ, եւ ես այդ վերլուծությունների ընթացքում հասկացա, որ բոլոր երազանքներն իրականում ունայն են, եթե չկա ամենից կարեւոր երազանքը՝ մարդ լինել: Ինքս ինքնաքննադատ եմ, ու սկսեցի իմ մեջ տեսնել նաեւ այն թերությունները, որոնք նախկինում կարծում էի` առավելություն են: Սկսեցի վերանայել փոխհարաբերություններս ընտանիքիս, ինքս ինձ հետ, Աստծո հետ, եւ հասկացա, որ հաճախ մենք այնքան զբաղված ենք գործերով, որ մոռանում ենք ժամանակ տրամադրել ամենակարեւոր բաներին, ինչից նաեւ տուժում է գործը: Ես ունեմ մեծ երազանքներ՝ երազում եմ մեծ թատրոն ունենալ, խաղալ շատ դերեր: Այս տարի, օրինակ, որոշել էի, որ պիտի շատ խաղամ, որովհետեւ ներկայացումներ եմ բեմադրում, եւ կարծես` ժամանակ չի մնում բեմում խաղալու համար, մարդիկ էլ մոռանում են, որ դու դերասանուհի ես, դու ինքդ ես անգամ դա մոռանում: Բայց այնպես ստացվեց, որ կյանքը կանգ առավ եւ այն, ինչի մասին երազում էի, կյանքի հետ միասին կանգ առավ: Ես հասկացա մի բան` որ ուզում եմ այն, ինչն արդեն արդյունք է, բայց մինչեւ դրան հասնելը պետք է վերանայեմ ինքս ինձ ու ապրեմ իմ կյանքով, իսկ մնացածը դրա հետեւից կգա՝ որպես շնորհակալություն»:

Խոսելով էկրանային նորություններից` Լիլին նշեց.

«Եթե անկեղծ՝ դեռ էկրանային առաջարկներ չունեմ, բայց գիտեմ, որ կլինեն նորություններ: Միշտ նախապես զգում եմ՝ արդյոք տարին կլինի՞ բեղմնավոր, արդյոք կունենա՞մ նոր դերեր, ներկայացումներ: Մինչեւ կարանտինը կային առաջարկներ, որոնք կանգ առան, հիմա չգիտեմ՝ կշարունակվեն, թե ոչ, բայց բեմադրությունների առումով կունենանք նորություններ. Խամաճիկների պետական թատրոնում արդեն ունենք մի քանի մանկական հետաքրքիր ծրագրեր, բայց եկեք ոչինչ նախապես չպլնավորենք: Այս կարանտինի ընթացքում հասկացա, որ պետք չէ առաջ վազել, ուղղակի պետք է ապրել տվյալ օրով ու սպասել: 34-ը համարում եմ դեպի 40-ը մոտեցող տարիք, որն իմաստացնում է մարդուն, ուզում եմ, որ այս տարիքից հետո անգամ այն հարցաազրույցները, որոնք կունենամ, չլինեն ապագայի ծրագրերի մասին, այլ լինեն այս ժամի, այսօրվա կյանքիս մասին: Իսկ այսօր ուզում եմ բոլորին փոխանցել, որ շատ սիրում ու գնահատում եմ իրենց»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Լիլի Էլբակյանի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել