Ամերիկացի մոդել Քայլի Ջեները դադարել է միլիարդատեր լինելուց, հայտնել է Forbes-ը: Ամսագիրը վերագնահատում է կատարել՝ հաշվի առնելով Coty կոսմետիկ ընկերության կողմից բացահայտված ֆինանսական ցուցանիշները։ Ավելի վաղ այդ ընկերությունը Ջեներից 600 մլն դոլարով գնել է Kylie Cosmetics ապրանքանիշի 51 տոկոսը։
Forbes-ի ապրիլյան վարկանիշում 22-ամյա մոդելի կարողությունը գնահատվում էր 1 մլրդ դոլար: Նոր տվյալները վկայում են այն մասին, որ Ջեների կարողությունը մի փոքր գերազանցում է 900 մլն դոլարը, որից 340 մլն դոլարը մոդելը ստացել է հարկերի վճարումից հետո Coty-ի հետ գործարքի արդյունքում: Կարողության մնացած մասը Kylie Cosmetics-ում գերագնահատված մասնաբաժնի արժեքն է, պարզաբանում է Forbes-ը: Պարբերականի կարծիքով՝ Ջեները տարիներ շարունակ «ուռճացրել է իր բիզնեսի մասշտաբներն ու հաջողությունը»։ Ուսումնասիրելով ֆինանսական ցուցանիշները՝ Forbes-ը եկել է այն եզրակացության, որ Kylie Cosmetics-ն ավելի քիչ շահույթ է ստանում, քան պնդում էր մոդելը նախքան գործարքը: Forbes-ի վերագնահատման ժամանակ նաեւ հաշվի է առնվել, որ կորոնավիրուսի համաճարակի ազդեցության եւ սպառողական ծախսերի կրճատման պատճառով նրա ակտիվների արժեքը նվազել է:
Forbes-ն առաջին անգամ Ջեներին պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատեր ճանաչել է 2019 թվականի մարտին: Այն ժամանակ նրա կարողությունը նույնպես գնահատվում էր 1 մլրդ դոլար: Forbes-ը նշում էր, որ Ջեները վաստակել է իր կարողությունը, այլ ոչ թե ստացել ժառանգություն:
Ջեները 2015թ․-ին ստեղծել է Kylie Lip Kit-ը: Ընկերությունը զբաղվում էր շրթներկի եւ շուրթերի խնամքի միջոցների արտադրությամբ եւ վաճառքով: 2016 թվականին այն ընդլայնել է կոսմետիկական միջոցների շարքը եւ վերանվանվել Kylie Cosmetics։
Աղբյուրը՝ DailyMail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին