Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

BELLA CIAO Challenge․ հայ աստղերի Cover տարբերակը

17:42, 31 մայիսի

Աշխարհի տարբեր երկրներում երգիչները, դերասանները, ուղղակի երկրպագուները կազմակերպել են այս երգի բազատեսակ չելենջներ։ Մենք նույնպես միացանք այս չելենջին եւ ֆրանսիացի աստղերի օրինակով փորձեցինք քավըր տարբերակ ստեղծել՝ խոսքերի հայերեն թարգմանությամբ։

Ինչպես գիտեք, երգը պատերազմ գնացող զինվորի շուրթերից է, ով իր սիրած աղջկան հորդորում է սպասել ու հիշել իրեն։

Այս մարտահրավերն ընդունելու գաղափարը Նյումեգ փաբլիշինգինն էր։ Քավըրի ստեղծման պրոդյուսերը դարձավ Հրաչ Քեշիշյանը եւ ահա սկսվեցին աշխատանքները։ Երգի խոսքերի գեղարվեստական թարգմանությունն իտալերենից արվեց Արամ Թոփչյանի կողմից։ Գործիքավորումը հանձն առավ Նիք Էգիբյանը։ Հրաչը հավաքեց իր ընկերներին, ովքեր դիտել են «Թղթե տնակը» սերիալը, որն իհարկե մեկուսացման օրերին քննարկումների, ոգեւորությունների մեծ առիթ էր։ Հավաքվեց թիմը։ Նիք Էգիբյան, Սոֆի Մխեյան, Էրիկ Կարապետյան, Էմմի Բեջանյան, Ներսես Ավետիսյան եւ Հայկո։ Երգը ձայնագրվել է եւ նկարահանվել է Երեւանում եւ Լոս Անջելեսում, որովհետեւ, ինչպես գիտեք Էմմին ապրում է Կալիֆորնիայում, իսկ Ներսեսը չի կարողանում վերադառնալ ԱՄՆ-ից ճանապարհները փակ լինելու պատճառով։ Հնչյունային ռեժիսորը Լոս Անջելեսում Վաչե Տեր-Եղիշյանն էր, իսկ Երեւանում Նիքը եւ Հայկոն միասին իրականացրեցին ձայնագրման եւ ձայնադրման աշխատանքները։ Օպերատոր Մուշեղ Թությանը եւ Լոս Անջելեսի ՊանԱրմինիան ԹԻՎԻ -ի թիմը իրականացրեցին նկարահանումները, որից հետո Հայկ Խաչատրյանն ու Սերգեյ Դավթյանը մոնտաժեցին։

Երգը մեծ տարածում ունի աշխարհում, հուսով ենք, որ մեր տարբերակը իր ժամանակակից բիթերով կդառնա լսելի։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search