Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, իրենց տան վերեւում դրոնների մասսայական արձակումից հետո նախագահական պահակախումբ են վարձել։ Թագավորական զույգն այս պահին ապրում է Բեւեռլի Հիլսում գտնվող տանը, որը, ենթադրաբար, տրամադրել է նրանց ընկերը՝ կինոմագնատ Թայլեր Փերին։
The Daily Mail-ի տվյալներով՝ զույգը պահակախումբ է վարձել նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվտանգության ծառայության նախկին ղեկավարի՝ Գեւին դե Բեքերի գլխավորությամբ, որին պատկանում է GDBA ընկերությունը։
«Հարին ու Մեգանը լիակատար վստահություն ունեն Բեքերի ընկերության նկատմամբ եւ այն խորհուրդ են տալիս նրանց, ում ճանաչում են։ Դա Լոս Անջելեսում պահպանական ամենամեծ ընկերությունն է եւ, անխոս, ամենահարգվածը։ Նրանց ծառայություններն էժան, չեն, բայց եթե ցանկանում եք լավագույնը, պետք է վճարեք դրա համար»,- պատմել է զույգի շրջապատի աղբյուրը։
Հիշեցնենք՝ Մեգանն ու Հարին իրենց լիազորությունները վայր են դրել մարտի 31-ին։ Տեղափոխվելով ԱՄՆ՝ նրանք զգացել են իրենց խոցելիություն ու այժմ հատկապես անհանգստանում են փոքրիկ որդու՝ Արչիի համար։ Վերջերս նրանց տան վերեւով անօդաչուներ էին պտտվում, որոնք ցանկանում էին լուսանկարել հայտնի ընտանիքին։ Այդ միջադեպն ազդել է զույգի՝ անվտանգությունն ուժեղացնելու որոշման վրա։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)