Ռեժիսոր Վուդի Ալենը հայտարարել է, որ սեռական ոտնձգությունների մեղադրանքները փչացրել են իր համբավը եւ իրեն պերսոնա նոն գրատա դարձել։ Այս մասին 84-ամյա ռեժիսորը հայտնել է The Guardian-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ Ալենի որդեգիր դուստրը՝ Դիլան Ֆերոուն, արդեն երկար տարիներ պնդում է, որ մանուկ հասակում դարձել է հայտնի ռեժիսորի բռնաբարության զոհը։ #MeToo շարժման ֆոնին բազմաթիվ արտիստներ հրաժարվել են աշխատել Ալենի հետ։ 84-ամյա կինեմատոգրաֆիստը խոստովանում է, որ երբեք չէր մտածի, թե ինչ-որ մեկը կհավատա Դիլանի մեղադրանքներին։
«Երբ Դիլանն առաջին անգամ հանդես եկավ այդ մեղադրանքներով, երկու կազմակերպություններ մանրամասն ուսումնասիրեցին գործի հանգամանքները։ Հետաքննությունը կատարվել է մի քանի ամիս, եւ երկու կազմակերպությունները միմյանցից անկախ հանգել են եզրակացության, որ բռնաբարություն չի եղել։ Նրանք առավել հավանական են համարել, որ ոտնձգությունների մասին միտքը երեխային ներշնչել է մայրը, որը չափազանց չարացած է եղել բաժանումից հետո»,- պատմել է Ալենը։
Ամեն դեպքում, սկանդալային պատմությունը հետք է թողել կարիերայի ու անձնական կյանքի վրա։ Amazon Studios ընկերությունը, որը պետք է ֆինանսավորեր Ալենի երեք հետագա ֆիլմերը, հրաժարվել է ռեժիսորի հետ համագործակցությունից ու չեղյալ է հայտարարել պայմանագիրը։
The Guardian-ին տված հարցազրույցում Ալենը հայտարարել է, որ հանրությունը, որն իրեն դատապարտում է, «հիմարաբար է վարվում»։ «Դերասանները ոչ մի պատկերացում չունեն փաստերի մասին, նրանք միայն կառչում են շահադիտական ու անվտանգ հանրային դիրորքոշումից։ Աշխահում ո՞վ դեմ չէ երեխաների բռնաբարությանը։ Բայց դերսաններն ու դերասանուհիներն այդպիսին են։ Ինձ դատապարտելը նույնքան նորաձեւ է դարձել, որքան քեյլ տեսակի կաղամբ ուտելը»,- նշել է Ալենը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է