HBO Max սթրիմինգային ծառայությունը հեռացրել է «Քամուց քշվածները» ֆիլմը, հայտնում է The Hollywood Reporter-ը։ Որոշումը կայացվել է ոստիկանական բռնությունների եւ ԱՄՆ-ի թխամորթ բնակչության նկատմամբ ռասիզմի դեմ բողոքների ֆոնին։
Ավելի վաղ սցենարիստ Ջոն Ռուդլին, որը «Օսկար» մրցանակի է արժանացել «Ստրկության 12 տարի» ֆիլմի սցենարի համար, Los Angeles Times-ում սյունակ էր գրել, որում կոչ էր արել HBO –ի սթրիմինգային ծառայությունից հեռացնել «Քամուց քշվածները» ֆիլմը։ Հեղինակը դա պատճառաբանում էր նրանով, որ 1939թ.-ի ժապավենը տարածում է «երկրի թխամորթ բնակիչների մասին ամենացավոտ կարծրատիպերը»։

Շատ օգտատերեր քննադարել են HBO Max սթրիմինգային ծառայությանը՝ հրաժարվելու համար ցուցադրել «Քամուց քշվածները» դասական ֆիլմը վիճահարույց պահերի պատճառով, որոնք կապված են ռասսայական հարցերի հետ։ Նրանք ԱՄՆ-ում «մշակութային զտումներ» են կանխագուշակել։
««Քամուց քշվածները» միայն սկիզբն է։ Գրքերի այրումն ու մշակույթային զտումները սկսվել են»,- հայտարարել է լրագրող Էրիել Դեւիդսոնը։ Նրա հրապարակումն ավելի քան երեք հազար լայք է հավաքել եւ վերահրապարակվել հազարից ավելի անգամ։
Ռեփեր Ռոբի Սթարբակը հիշեցրել է, որ դերասանուհի Հեթի Մակդենիելը դարձել է առաջին թխամորթ դերասանուհին, որը «Օսկար» մրցանակի է արժանացել «Քամուց քշվածները» ֆիլմում դերակատարման համար։ Քննադատները նաեւ կոչ են արել բոյկոտել հարթակը։
Աղբյուրը՝ Lenta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս10:57, 11 սեպտեմբերի
Բրյուս Ուիլիսի կինը խոսել է նրա դեմենցիայի դեմ պայքարի մասին. «Մենք ապրում ենք «մշտական վշտի վիճակում»