Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

«Տարիքիս միշտ էլ համապատասխան եմ». Անի Լուպեի 36-ամյակն ու հայտնի հյուրերը (ֆոտո)

12:25, 17 հունիսի

Դերասանուհի Անի Լուպեն հունիսի 15-ին նշել է ծննդյան 36-ամյակը: Արեւոտ եղանակին ծնված դերասանուհին համաձայն է այն մտքին, որ ամռանը ծնված մարդիկ ջերմ են ու դրական:

Անին NEWS.am STYLE-ին է տրամադրել ծննդյան օրվա ֆոտոշարքն ու պատմել, թե ինչպես է արտակարգ պայմաններում նշել տարեդարձը:

«Սիրում եմ ծննդյանս օրը ու միշտ սպասում եմ այս օրվան»,-ասում է Անին՝ խոստովանելով, որ համաճարակային իրավիճակն, այնուամենայնիվ, ազդել է թե´ տրամադրության, թե´ օրվա հետ կապված ծրագրերի վրա.

«Առհասարակ, այս իրավիճակն ազդել է ինձ վրա, իսկ ծննդյանս օրն ազդեց նրանով, որ չկարողացա հրավիրել բոլոր ընկերներիս, քանի որ պետք էր պահպանել կանոնները»:

Դերասանուհին ծննդյան տարեդարձը նշել է իրենց բակում՝ մի քանի ընկերների ու մտերիմների շրջապատում: Հայտնի գործընկերներից Անիի փոքրիկ խնջույքին ներկա են եղել Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը եւ այլք:

«Այս տարի այնքան շատ շնորհավորանքներ ստացա, որոնց անգամ չէի սպասում: Ինձ ուղղված մաղթանքներն այնքան շատ էին ու օրիգինալ, որ կոնկրետ մեկը չեմ կարող առանձնացնել»,-ասում է նա, նաեւ հավելում՝ առհասարակ, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, բայց ծննդյան օրը բացառություն է համարում:

36-ամյա դերասանուհին խոստովանում է՝ մինչ օրս մեծանալու վախ չի ունեցել, իսկ հետագայում կունենա, թե ոչ, առայժմ չգտի: Անին կարծում է, որ ամեն տարիքում տվյալ տարիքին համապատասխան է լինում:

«Կարծում եմ՝ ներքուստ ոչ թե փոքր եմ, այլ, պարզապես, ուրիշ, իսկ տարիքիս միշտ էլ համապատասխան եմ»:

Ինչ վերաբերում է մինչ մյուս ծննդյան տարեդարձը իրականացվելիք նպատակներին՝ դերասանուհին նշում է. «Այդպիսի բաներ չեմ սիրում անել: Նպատակներ ու երազանքներ ունեմ, բայց իմ առջեւ ժամկետներ չեմ դնում»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search