Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը ներառվել է Kering ընկերության տնօրենների խորհրդի կազմում, որին պատկանում են Gucci, Saint Laurent, Bottega Veneta, Balenciaga եւ Alexander McQueen ապրանքնանիշերը։ Տնօրենների խորհրդի նոր կազմում ներառվել են նաեւ Didi Chuxing հարթակի ղեկավար Լյու Քվինգն ու բանկիր Թիջան Թիամը, ասված է ընկերության հայտարարությունում։
«Նրանց գիտելիքներն ու բանիմացությունը, փորձի բազմազանությունն ու տեսակետները Kering-ի տնօրենների խորհրդի աշխատանքում անգին ներդրում կդառնան։ Հավաքական մտածողությունը, որը գալիս է հայացքների ու հարստության տարբերությունից, հավաքված փորձի ներգրավումից, որոշիչ նշանակություն ունի մեր կազմակերպության ապագայի համար, ես ես հպարտ եմ, որ մեր թիմին են միացել այդքան տպավորիչ տաղանդներ»,- նշանակումները մեկնաբանել է Kering-ի գլխավոր տնօրեն, դերասանուհի Սալմա Հայեկի ամուսինը՝ Ֆրանսուա Անրի-Պինոն։
Էմմա Ուոթսոնին լայն հայտնիություն է բերել Հարի Փոթերի մասին ֆիլմերում Հերմոնա Գրեյնջերի դերը։ 2018թ.-ին նա դարձել է «Vogue Australia»-ի հրավիրված խմբագիր կայուն զարգացման ու գիտակցված օգտագործման ուղղությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում