Հեռուստաասղ Քլոե Քարդաշյանն իր ծննդյան օրն արված լուսանկարներով «Քլիվլենդ Քավալերս»-ի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ նշանվելու լուրերի առիթ է տվել։ Լուսանկարում երեւում է, որ Քլոեի ձեռքը խոշոր ադամանդով մատանի է զարդարում։
Ինսայդերի խսքով՝ նախկին սիրահարները ցանկանում են իրենց հարաբերություններին եւս մեկ հնարավորություն տալ։ «Տրիստանը համառորեն աշխատում է՝ ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքը լավ հայր է իրենց դստեր համար»,- նշում է ինսայդերը։
Աղբյուրի խոսքով՝ Քլոեն ու Տրիստանը հարաբերությունները վերականգնելու որոշում կայացրել են Քլոեի ծննդյան օրվանից հետ, որը Քարդաշյանը նշել է անցած հանգստյան օրերին։ Բասկետբոլիստը հյուրերի ցանկում էր, նա եւ Քլոեն իրենց այնպես էին պահում, կարծես կրկին միասին են։ Ամեն դեպքում, նրանք առայժմ չեն շտապում պաշտոնապես հայտարարել վերամիավորման մասին։
Թոմփսոնը նախկին սիրելիի ծննդյան օրվան ընդառաջ նրան հուզիչ շնորհավորանք է ուղղել եւ նույնիսկ սեր խոստովանել։
«Ես բավականաչափ իմաստուն եմ՝ հասկանալու համար. դու իմ կյանք եկար, ես իմանամ, թե որքան անհավանական կարող է լինել մարդը։ Քո շնորհիվ ես սովորում եմ ու մեծանում, գնահատում դա։ Շնորհակալ եմ Աստծուն այս հիանալի ու սիրող կնոջ ու մոր հետ հանդիպման համար… Դու այս կյանքում արժանի ես լավագույնին։ Թրուն ու ես քեզ շատ ենք սիրում»,- նշել է նա։
Քարդաշյանն ու Թոմփսոնն ինքնամեկուսացումն անցկացրել են իրենց երկուամյա դստեր հետ եւ ինսայդերների խոսքով՝ այդ ընթացքում շատ են մտերմացել։ «Նրանք այդքան երկար ժամանակ միասին չեն անցկացրել այն ժամանակներից հետո, երբ ապրել են Քլիվլենդում։ Նրանք Լոս Անջելեսում Թրուի հետ հիանալի գարուն են անցկացրել»,- հայտնել է աղբյուրը։
Քլոեն եւ Տրիստանը բաժանվել են նախորդ տարվա փետրվարին։ Նրանց բաժանության պատճառ է դարձել բաստեկտոբլիստի դավաճանությունը. նա Քլոեին դավաճանել է ընտանիքի ընկերոջ՝ Ջորդին Վուդսի հետ։ Սակայն անկախ դրանից՝ զույգը կարողացել է լավ հարաբերություններ պահպանել եւ շարունակել է միասին դաստիարակել դստերը՝ Թրուին, որին Քլոեն լույս աշխարհ է բերել երկու տարի առաջ։
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ People, Rodin Eckenroth/Wireimage, George Pimentel/Getty,
Getty Images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել