«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տարվա սկզբում հայտարարել էր արտասովոր բարեգործական ակցիայի մասին, որը պայմանականորեն անվանել է ի պատիվ կրտսեր դստեր՝ նվերներ Մարոյից։ Լրագրողն իր հայեցողությամբ գումար էր փոխանցում նրանց օգնելու համար, ովքեր դրա կարիքն ունեն։
Ընդհանուր առմամբ ամբողջ ընթացքում Մարոյից նվերներ է ստացել 220 մարդ միջինը 30 հազար ռուբլի, իսկ դա նշանակում է, որ Մարգարիտան բարեգործական նպատակներով 6,6 մլն ռուբլի է ծախսել կես տարվա ընթացքում։

«Այս տարի ես մայրիկներին օգնության երկու ակցիա հայտարարեցի։ Այդ ընթացքում ավելի քան 220 կին նվեր է ստացել Մարոյից՝ միջինը 30 հազար ռուբլի։ Ինձ շատ մարդիկ են սկսել գրել, եւ նրանց օգնելու հնարավորությունն իմ կյանքի գլխավոր ուրախություններից մեկն է։ Գրում են տարբեր մարդիկ եւ տարբեր բաներ խնդրում։ Այս այմբողջ ընթացքում անձամբ եմ որոշում՝ ում եւ որքան գումար ուղարկել։ Սակայն հայտերն այնքան շատ էին, որ ինձ արդեն անհարմար եմ զգում միաձայն նմաներ բաներ որոշել։ Իհարկե, նրանք, ովքեր շտապ օգնության կարիք ունեն, երբ խոսքը կյանքի կամ առողջության մասին է կամ երեխաների բարեկեցության, ես անմիջապես օգնում եմ։ Սակայն շատերն են դիմում երազանքն իրականցնելու խնդրանքով։ Այդ պատճառով ես առաջարկում եմ, որ դուք, իմ հետեւորդներ, որոշեք, թե առաջին հերթին ում է օգնություն հարկավոր»,- իր հրապարակման մեջ նշել է լրագրողը։

Այդ նպատակով Մարգարիտան օգտատերերին խնդրել է կարդալ պատմությունները, որոնք իրեն ուղարկել են ու որոշել՝ ում երազանքն իրականացնել։ Լրագրողը պարզաբանել է, որ բոլոր ներկայացված մարդիկ ու նրանց պատմությունները ստուգված են. դրանք իրական են, այդ պատճառով խարդախության հավանականությունը բացառված է։ Մեդիամենեջերը երեք պատմություն է ներկայացրել։ Առաջինը 41-ամյա Սերինեի եւ նրա՝ երեխայի լույս աշխարհ բերելու երազանքի մասին է։ Նա արտամարմնային բեղմնավորման երկու անհաջող փորձեր է ունեցել։ Հիմա նա եւ ամուսինը փորձում են Հայաստանում ավարտին հասցնել պրոցեդուրաների երրորդ ցիկլը, սակայն գումարը չի բավականացնում։ Կլինիկային վճարելու համար Սերինեն անհրաժեշտ գումարը պարտքով վերցրել է հարազատներից։ Եվ պարտքերը վերադարձնելու համար նրան 352 հազար ռուբլի է հարկավոր։

Երկրորդ պատմությունը միայնակ մայր Լիդիայի մասին է, որի որդին 4 տարեկան է։ Նա աշխատել է որպես հաշվապահ, սակայն ապրիլին նրան հեռացրել են աշխատանքից։ Հիմա նա չի կարողանում աշխատանք գտնել, քանի որ երեխան հաճախ է հիվանդանում։ Լիդիան գումար է խնդրել հզոր նոութբուք գնելու համար, որի օգնությամբ կկարողանա աշխատել տանը։ Երրորդ պատմությունը հուզել է շատերին։ «Անյան՝ 11 տարեկան, երազում է կիթառի մասին։ Նա ապրում է հայրիկի հետ, մայրը լքել է ընտանիքը։ Անյայի հայրը շինարար է։ Կորոնավիրուսային կարանտինի հետեւանքով նա երկար ժամանակ չի աշխատել, պարտքեր են կուտակվել, գումարը չի բավականացնում։ Անյան ցանկացած կիթառ է խնրդում, գինը նշանակություն չունի»,- գրել է լրագրողը։ Ի դեպ, մեկնաբանություններում արդեն իսկ գտնվել են մարդիկ, որոնք պատրաստ են օգնել նվազագույնը փոքրիկին՝ Անյային։ Մարգարիտային գրել է օգտատերերից մեկը, որ ինքը կարող է իրականացնել երեխայի երազանքն ու գնել երաժշտական գործիքը։
Աղբյուրը՝ Vokrug.tv
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:21, 15 նոյեմբերի
Made by Armenians. հինգ իր, որոնք ստեղծել և ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել հայերը16:21, 15 նոյեմբերի
Երբ ողբերգությունն այլևս փոքր չէ․ մարդու անվերջ վերադարձը դեպի ինքն իրեն14:30, 15 նոյեմբերի
30 հազար դոլար արժողությամբ Louis Vuitton պայուսակներ. աճուրդի կհանվեն Մուրակամիի, Կուսամայի և Ֆրենկ Գերիի ավելի քան 100 հազվագյուտ ստեղծագործությունները12:39, 15 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. փողկապներ, կաշի և նորաձևության կանոններ, որոնք ստեղծված են խախտվելու համար11:36, 15 նոյեմբերի

09:00, 15 նոյեմբերի
Ո՞ր գինին է համապատասխանում ձեր կենդանակերպի նշանին այս հանգստյան օրերին․ Wine Scope19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի