Netflix սթրիմինգային հարթակի YouTube-յան էջում հրապարակվել է «Լյուցիֆեր» սերիալի հինգերորդ եթերաշրջանի թրեյլերը, որի գլխավոր դերում Թոմ Էլիսն է։
Խուզարկու Քլոե Դեքերը (Լորեն Ջերման) հարմարվում է կյանքին առանց Մորնինգսթարի (Լյուցիֆեր), որը չորրորդ եթերաշրջանի ավարտին վերադարձել է Դժոխք ու փորձում է մոռանալ նրան։ Սակայն կարճ ժամանակ անց մի հանցագործության հետաքննության ընթացքում նա հանդիպում է ընկերոջը։ Հերոսները համբուրվում են, եւ թվում է՝ կրկին միասին կլինեն։ Բայց մի խնդիր կա. դա կարող է Լյուցիֆերը չլինել։ Թրեյլերում ցուցադրվում է, որ Մորնինգսթարը Մայքլ անունով երկվորյակ եղբայր ունի։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սթրիմինգային հարթակն ավարտական եթերաշրջանի առաջին մասը, որում 16 սերիա ներառված կլինի, կցուցադրի օգոստոսի 21-ին։ Էպիզոդներից մեկում գործողությունները զարգանում են Լոս Անջելեսում 1940-ական թվականներին։ Դրա շնորհիվ հանդիսատեսը կկարողանա ավելին իմանալ Մեյզի (Լեսի Էն Բրանդտ) մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է Լյուցիֆերը խուզարկու դարձել։
Սերիալի պրեմիերան, որը հիմնված է DC-ի կոմիքսների վրա, տեղի է ունեցել 2016թ.-ին։ Դրանում պատմվում է սատանայի մասին, որը Լոս Անջելեսում գիշերային ակումբ է բացում ու սկսում օգնել հետաքննել Քլոե Դեքերի հանցագործությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին