Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

«Շատ հպարտ եմ, որ հայ եւ իսպանացի եմ». «Թղթե տունը» սերիալի Բոգոտային մարմնավորող Հովիկ Կեուչկերյանը՝ հայտնի սերիալում նկարահանվելու եւ Հայաստանում մասնակցած նոր նախագծի մասին

13:45, 18 հուլիսի

«Թղթե տունը» հայտնի սերիալի աստղ Հովիկ Կեուչկերյանը Հայաստանում է: Բոգոտային մարմնավորող մեր հայրենակիցն առաջին անգամ է հայրենիքում, բայց NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանեց, որ շատ ջերմ ընդունելության է արժանացել: Դերասանը այստեղ է  «Փիփլ Օֆ Ար» փրոդաքշն ընկերության՝ պրոդյուսեր Արման Նշանյանի  նոր գեղարվեստական ֆիլմի նկարահման համար, որի ռեժիսորը «Էմմի»-ի և «Ոսկե Գլոբուս»-ի մրցանակակիր ամերիկահայ Մայքլ Գուրջյանն է:

Нет описания.

Իսպանահայ հայտնի դերասանն առաջին անգամ է համագործակցում հայերի հետ։ Հայ-ամերիկյան այս համատեղ աշխատանքն իրականացվել է պրոդյուսերներ Արման Նշանյանի, Մայքլ Գուրջյանի, Պատրիկ Մալխասյանի, Սոլ Թրայոնի, գործադիր պրոդյուսեր Վարդան Բարսումյանի և համա-պրոդյուսեր Անի Որսկանյանի երկարատեւ աշխատանքների արդյունքում։ Ֆիլմին աջակցել են նաեւ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու ՀՀ Ազգային Կինոկենտրոնը։

Нет описания.

«Երբ կարդացի սցենարը, միանգամից գործակալիս հայտնեցի, որ անպայման նկարահանվեմ: Սա միայն հայերի մասին պատմություն չէ, այն հետաքրքիր կլինի նաեւ օտարազգիներին, թեպետ գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, սակայն իրադարձությունները կարող են հետաքրքրել բոլորին՝ անկախ ազգությունից: Սցենարը կարդալուց հետո անմիջապես Մայքլ Գուրջյանի հետ կապվելու ցանկություն ունեցա, սա ես արել եմ ոչ թե գումարի, այլ ազգությամբ հայ հորս համար: Կարծում եմ, որ նա կհապարտանար այս դերի համար»։

Нет описания.

Ֆիլմի վերաբերյալ Հովիկը նշեց նաեւ, որ ըստ սցենարի՝ գործողությունները տեղի են ունենում խորհրդային տարիներին.

«Հիմքում հայրենադարձների պատմությունն է, ովքեր եկել էին հայրենիք՝ հավատալով Ստալինի կոչին: Ֆիլմը հույսի մասին է, թե ինչպես են մարդիկ օգնում միմյանց՝ դիմակայելու եւ դժվարությունները հաղթահարելու հարցում: Իսկապես բոլորն աշխատում էին մեծ եռանդով եւ ներդնում էին իրենց հոգին, որ ֆիլմը հաջողություն ունենա: Ի դեպ, Հայաստանը հրաշալի վայր է, որտեղ կարող են ֆիլմեր նկարահանել, պետք է աշխատել այդ ուղղությամբ»:

Нет описания.

Հովիկ Կեուչկերյանի խոսքով՝ Հայաստանում անելիքները շատ էին, բայց ժամանակի սղություն ուներ, ինչից ելնելով էլ շատ վայրեր չի հասցրել այցելել, սակայն տպավորված է հայերով եւ նրանց ջերմությամբ.

«Շատ ջերմ են ինձ ընդունում այստեղ: Երբ ես եկա Հայաստան, առաջինը զանգեցի իսպանացի մայրիկիս: Երեւանում նայելով շուրջս՝ հասկանում եմ, եթե վահանակները չլինեն՝ կմտածես, որ եվրոպական քաղաքում ես գտնվում, իրավամբ Երևանի ճաշարանները եւ խանութները չեն զիջում: Բոլորն անում են հնարավորինս, որպեսզի լավ արդյունք ունենան, մարդիկ էլ շատ սրտաբաց, ջերմ եւ հարգանքով են: Հուսամ, որ ոչինչ չի փոխվի, եւ ամեն բան կկատերելագործվի: Աննկարագրելի երկիր է՝ հրաշալի մարդկանցով, մենք ունենք ամեն ինչ առաջ գնալու համար:

Իր հայկական արմատների վերաբերյալ Հովիկը նշեց.

«Ծնվել եմ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Հայրս հայ է, իսկ մայրս` իսպանուհի: Երբ երեք տարեկան էի, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքս արտագաղթեց Իսպանիա: Մորս հետ իսպաներեն էի խոսում, իսկ հորս հետ՝ հայերեն, քանի որ եթե լեզուն չգործածես՝ կմոռանաս: Շատ հպարտ եմ, որ հայ և իսպանացի եմ»:

Ի դեպ, Հովիկ Կեուչկերյանը միշտ չէ, որ զբաղվել է դերասանությամբ: Ժամանակին նա զբաղվել է բռնցքամարտով, հետագայում նաեւ գրել է, ունի 4 հեղինակած գիրք, սակայն մեծ հաջողություն ձեռք բերած դերասանը խոստովանում է, որ կորցրել է հետաքրքրությունը սպորտի հանդեպ, իսկ գրելուն ի սկբանե չի վերաբերվել, որպես աշխատանքի:

Нет описания.

Անդրադառնալով «Թղթե տունը» սերիալին՝ Հովիկը նշեց, որ նախքան թիմին միանալը չէր դիտել սերիալը.

«Տեղեկացրին, որ քասթինգ են իրականացնում, որին էլ մասնակցեցի եւ ինձ վստահեցին այդ դերը: Մինչ այդ «Թղթե տունը» չէի դիտել, ավելի հաճախ անգլալեզու ֆիլմեր եւ սերիալներ էի նայում՝ լեզվի իմացությունս կատարելագործելու համար, սակայն երբ արդեն դիտեցի, շատ հավանեցի: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Երբ նոր հերոսներով միացանք հնաբնակներին, միանգամից կարողացանք նրանց ընտանիքի անդամ դառնալ»: 

Հովիկ Կեուչկերյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, պրեմիերան նախատեսվում է 2021 թ-ին: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակ Մայքլ Գուրջյանը նաեւ ֆիլմի համապրոդյուսերներից է, ինչպես նաեւ մարմնավորել է գլխավոր կերպարներից մեկին:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը, ռուս դերասաններ Միխայիլ Տրուխինը եւ Նելլի Ուվարովան, հայազգի դերասաններ Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search