Մինչ հոլիվուդյան ստուդիաները կորոնավիրուսի պատճառով հետաձգում են թողարկման ամսաթվերը, մենք՝ հասարակ հանդիսատեսներս, այս տարի մնում ենք առանց մեծ կինոյի: Եվ դա չի կարող չտխրեցնել:
Բարեբախտաբար, 21-րդ դարում գոյություն ունեն սթրիմինգային ծառայություններ: Հենց դրանք են այս շրջանում իրենց վրա վերցրել պատասխանատվության մեծ բեռը:
Համավարակի ընթացքում տարբեր սթրիմինգային ծառայություններում բավական շատ ֆիլմեր են թողարկվել, եւ NEWS.am STYLE-ը ներկայացնում է դիտման արժանի 5 ֆիլմեր:
«Թայլեր Ռեյք: Փրկության գործողություն»

Պլատֆորմը՝ Netflix
Ժանրը՝ մարտաֆիլմ
Վարձկանների խումբը հանձն է առնում ազատել բանտարկված հնդիկ թմրաբարոնի որդուն: Դեռահասին առեւանգել էին մրցակիցներն ու պահում էին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում: Խնդիրը հանձնարարվում է լուծել նախկին զինվորական Թայլեր Ռեյքին: Նա հեշտությամբ ազատում է պատանդին, սակայն այդքան էլ հեշտ չի լինում տղային քաղաքից դուրս բերելն ու անվտանգ վայր տեղափոխելը:
«Գրեյհաունդ»

Պլատֆորմը՝ Apple TV+
Ժանրը՝ ռազմական, մարտաֆիլմ, պատմական
1942 թվականի փետրվար, Հյուսիսային Ատլանտիկա: ԱՄՆ ՌՕՈւ պարեկության ներքո ծովային ջոկատն ուղարկվում է Լիվերպուլի նավահանգիստ: Նավերը հարձակման են ենթարկվում գերմանական սուզանավերի կողմից: «Գրեյհաունդ» էսկադրոնային ականակրի կապիտան Էռնստ Քրուզը, որը նախկինում չի մասնակցել ռազմական գործողությունների, ստիպված է լինում ղեկավարել պաշտպանությունն ու հետ մղել, այսպես կոչված, «գայլերի ոհմակին»:
«Անմահ գվարդիան»

Պլատֆորմը՝ Netflix
Ժանրը՝ ֆենթեզի, մարտաֆիլմ, թրիլեր
Դարեր շարունակ տարբեր դարաշրջանների անմահ ռազմիկների ջոկատը հանուն մարդկության մարտնչում է չարիքի դեմ, իսկ ժամանակակից աշխարհում նրանք ստիպված են իրենց էությունը առանձնահատուկ խնամքով թաքցնել: Նրանց առաջնորդ Էնդին համաձայնվում է ազատել հերթական պատանդներին, բայց ջոկատը դարանի մեջ է ընկնում, եւ հիմա նախկին ԿՀՎ-ականը նրանց անմահության տեսաապացույցներ ունի: Մինչ նա դրանք վաճառում է դեղագործական կոնցեռնի հավակնոտ ղեկավարին, մեր ռազմիկները տեղեկանում են նոր անմահի գոյության մասին:
«7 ժամ գայթակղելու համար»

Պլատֆորմը՝ Amazon Prime
Ժանրը՝ կատակերգություն
Գայթակղելու արվեստը գիտություն է, որի հնարքները յուրացնելով՝ կարելի է ընդամենը 7 ժամում հասնել ցանկացած գեղեցկուհու բարեհաճությանը: Այս հարցում խորապես համոզված է Վալերիան, որի գայթակղության դասընթացը միայնակ տղամարդկանց շրջանում չափազանց հանրահայտ է: Մի անգամ նրա մոտ գրանցվում է Ջուլիոն, որը ցանկանում է վերադարձնել իր նախկին հարսնացուի բարեհաճությունը: Վալերիան նրան օգնում է մշակել գործողությունների ծրագիր: Սակայն այդ ծրագրի իրականացման ժամանակ Ջուլիոյին եւ Վալերիային սպասում են անսպասելի բացահայտումներ: Արդյոք այդքա՞ն կանխատեսելի է սերը, թե՞ հանելուկ է, որը ոչ մի օրենքի չի ենթարկվում:
«Եվրատեսիլ երաժշտական մրցույթ. Fire Saga խմբի պատմությունը»

Պլատֆորմը՝ Netflix
Ժանրը՝ կատակերգություն, երաժշտական, մելոդրամա
Հեռավոր 1974 թվականին հեռուստացույցով տեսնելով Եվրատեսիլում ABBA խմբի ելույթը՝ «Waterloo» երգի կատարմամբ, իսլանդացի փոքրիկ տղա Լարսը հաստատապես որոշում է, որ երբեւէ անպայման այնտեղ ելույթ կունենա եւ կհաղթի: Շատ տարիներ հետո Լարսն արդեն երիտասարդ չէ, դեռեւս ապրում է հոր հետ, բայց իր երազանքից չի հրաժարվել եւ մանկության ընկերուհու՝ Սիգրիթի հետ կատարում է սեփական ստեղծագործությունները: Մի անգամ էլֆերը լսում են Սիգրիթի խնդրանքը, եւ նրանք անսպասելի Եվրատեսիլին մասնակցելու հնարավորություն են ստանում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
