«Մակդոնալդս» արագ սննդի ցանցում իրենց կարիերան սկսող տղաներն ու աղջիկները վաղը կարող են դառնալ առաջին մեծության աստղեր, ինչպես դա, օրինակ, տեղի է ունեցել մեր աստղերի հետ։
Շերոն Սթոուն

Մինչ «Միսս աշխարհ» տիտղոսին արժանանալը, իսկ հետո Հոլիվուդում աչքի ընկնող կարիերա ստեղծելը, երիտասարդ Շերոն Սթոունը, ավարտելով դպրոցը եւ ընդունվելով ինստիտուտ, աշխատել է «Մակդոնալդս» ցանցի ռեստորաններից մեկում: Բացի ապրելու միջոց վաստակելու հնարավորությունից, ապագա աստղին շատ էր դուր գալիս հաստատության ճկուն ժամանակացույցը, քանի որ ազատ ժամանակ նա կարող էր «վազել» մոդելային գործակալություններ՝ հույս ունենալով շահավետ պայմանագիր կնքել: Հենց դա տեղի ունեցավ, եւ Շերոնը սկսեց համագործակցել Ֆորդի հայտնի գործակալության հետ, նա անմիջապես թողեց այդ աշխատանքը եւ հեռացավ՝ նվաճելու Եվրոպայի պոդիումները։
Փինկ

Փինկը «Մակդոնալդս» արագ սննդի ցանցում իր աշխատանքի մասին մինչ օրս հիշում է սարսափով․ երգչուհու խոսքով՝ դա իր կյանքի լավագույն շրջանը չէր: «Երբեմն մղձավանջային երազներում եմ վերադառնում այնտեղ, – հիշում է Փինկը հարցազրույցներից մեկում, – եւ դա ամենասարսափելին էր, ինչ կարող էր պատահել ինձ հետ այս կյանքում: -Ես հեռու էի արագ սննդի կետում իդեալական աշխատողից։ Եվ այն, որ ես ստիպված էի ապրել այդ ամենը, խոսում է, թե ինչերի միջով եմ անցել, որպեսզի հասնեմ այն ամենին, ինչ ես հիմա ունեմ»:
Սիլ

Սիլը «Մակդոնալդսում» մնացել է ընդամենը երկու շաբաթ։ Նա ընդունվել է լոնդոնյան ռեստորաններից մեկում աշխատելու, որտեղ, ինչպես հետագայում երգիչը պատմել է, նրան երկու չափս փոքր շագանակագույն համազգեստ են տվել: Նեղ հագուստով աշխատելն իսկական տանջանք էր, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին սպասում էր մեծ անհամբերությամբ» Ստանալով առաջին աշխատավարձը՝ երգիչն ուրախությամբ ազատվել է աշխատանքից։
Ջեյմս Դ'Արսի

Բրիտանացի դերասան Ջեյմս Դ'Արսին, որը հանդիսատեսին հայտնի է «Ծովերի տիրակալը․երկրի եզրին» եւ «Ամպային ատլաս» ֆիլմերով, նույնպես իր աշխատանքային կարիերան սկսել է «Մակդոնալդսում»: Ճիշտ է, կյանքի այդ ժամանակաշրջանի մասին հիշողություններն այնքան էլ ուրախալի չեն։ Դ'Արսիի խոսքով՝ մի անգամ նա այնտեղ բառացիորեն վտանգել է կյանքը. հաճախորդը, որին ինչ-որ բան դուր չի եկել, գրպանից հանել է ատրճանակը եւ, տեղափոխելով այն Ջեյմսի վրա, սպառնացել է սպանել: Բարեբախտաբար, նա դա չի արել, բայց ապագա դերասանը մի քանի բավականին տհաճ պահեր է ապրել։
Ջեյմս Ֆրանկո

19 տարեկան հասակում համալսարանում ուսումը թողնելուց հետո ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ջեյմս Ֆրանկոն ստիպված է եղել աշխատանքի տեղավորվել «Մակդոնալդս»-ում: Ծնողները՝ բարկանալով որդու նման արարքից, զգուշացրել են, որ նրան ոչ մի ցենտ չեն տա։ Դերասանը գումար վաստակելու համար աշխատանք է փնտրել։ Արագ սննդի ռեստորանը Ֆրանկոյի կյանքում լուրջ դեր է խաղացել, չնայած նա այնտեղ աշխատել է երեք ամիս։ Երիտասարդը, որը երազում էր դերասան դառնալու մասին, այդ մասնագիտության մեջ հմտանում էր հաճախորդների հետ շփումներով․ նրանց հետ խոսում էր տարբեր ձայներով եւ տարբեր շեշտադրումներով, մինչեւ մի կին Ջեյմսին խնդրել է նրան մի քանի իտալերեն դասեր տալ: «Մակդոնալդսն» ինձ շատ բան սովորեցրեց եւ ինձ հետ էր այն ժամանակ, երբ ես ոչ ոք էի ու ոչինչ չունեի»:
Աղբյուրը՝ Tsn.ua
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 23 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը Լաս Վեգասում կազմակերպել է սադրիչ ֆոտոսեսիա. Վինտաժ Dior տաբատ, կարմիր կաշի և համարձակ կերպարներ12:07, 23 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամը վրեժ է ծրագրում Հարրիի և Մեգանի դեմ. ապագա թագավորը կարող է զրկել նրանց և նրանց երեխաներին թագավորական տիտղոսներից11:30, 23 նոյեմբերի
Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ Դանիելան, երրորդ երեխային են ունեցել11:08, 23 նոյեմբերի

10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը