1. Նրանք իրենց էգոն բավարարելու միջոց են փնտրում: Տղամարդն ուզում է համոզվել, որ դու դեռ չես մոռացել իրեն/տառապում ես իր պատճառով/դեռ սիրում ես իրեն եւ դրանով ուզում է բարձրացնել իր ինքնագնահատականը:
2. Նրանք ուզում են «լաց լինել ինչ-որ մեկի ուսին»: Դժվար է ժամանակակից աշխարհում հուզական լավ աջակցություն գտնել: Եթե դուք ոչ միայն լավ սիրեկաններ եք եղել, այլեւ` մտերիմ ընկերներ, ուրեմն նա ուղղակի ձեր մեջ փնտրում է նրան, ում չի գտել իր նոր կյանքում: Հարցն այն է, որ ձեր առաջ իր խնդիրների մասին լաց լինելով` նա հետո դարձյալ անհետանում է, ինչը կարող է հուզականորեն վիրավորել ձեզ: Մտածեք, արժե նա արդյոք ձեր էներգիայի այդ ծախսին:
3. Նա հասկացել է, որ ուրիշ կերպ ավելի լավ չի լինի եւ որոշել է վերադառնալ: Երբ մարդը երկարատեւ հարաբերությունների մեջ է` իրենց թերություններով ու խնդիրներով, կարող է սկսել մտածել, թե ուրիշ մարդու հետ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել: Նա կարող է հեռանալ, փորձել ուրիշի հետ եւ հասկանալով, որ այնտեղ ավելի լավ չէ, ցանկանալ հետ վերադառնալ, չէ որ դուք արդեն տարիներով փորձված եք եւ ձեզ նա ավելի լավ է ճանաչում:
4. Նա սխալ պատկերացում ունի քեզ հետ ընկերության մասին: «Արի ընկերներ մնանք» կաղապարը դեռեւս ապրում է: Չնայած դա ընդամենը պատրվակ է խաղաղ բաժանվելու համար, շատերը դեռեւս հավատում են, թե դա հնարավոր է: Դա հնարավոր է, եթե դուք իրոք ավելի շատ ընկերական հարաբերություններ եք ունեցել, քան սիրային:
5. Նա փոխվել է, նրա կյանքն ավելի լավն է դարձել եւ նա ուզում է իմանալ, թե քո գործերն ինչպես են, համեմատել գլուխ գովել, դարձյալ ուրախացնել սեփական էգոն:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն