Տղամարդիկ, ովքեր սոցցանցերում նողկալի մեկնաբանություններ եւ վիրավորանքներ են գրում կանանց հասցեին, բարդութավորված կնատյացներ են։ Ամենայն հավանականությամբ, նրանց անձնական ու սեռական կյանքը ձանձրալի է ու անգույն, եթե ընդհանրապես կա։
Նկատե՞լ եք, որ սոցիալական ցանցերը իդեալական վայր են վախկոտների եւ ծույլերի համար։ Նրանցից ոչ մեկը երբեւէ, ոչ մի դեպքում, չի համարձակվի իրական կյանքում դա կրկնել այն անձի մոտ, ում հասցեագրված է վիրավորանքը։ Բացի այդ, պետք է այնքան ազատ ժամանակ ունենաս, որպեսզի այն ծախսես մեկ այլ՝ հաճախ անծանոթ մարդուն նվաստացնելու վրա:
Սա վերաբերում է նաեւ այն հայ արական սեռի ներկայացուցիչներին, ովքեր իրենց բառի պարզունակ ըմբռնման մեջ իրենց համարում են «մաչո»:
Միայն ինքն իրեն չհարգող մարդը կարող է իրեն թույլ տալ անպարկեշտ «հաճոյախոսություններ» գրել կամ, ընդհակառակը, «բարոյականության եւ «հայկական արժեքների դիմակի ներքո» ամենալկտի խոսքերով ցեխ շպրտել մի կնոջ վրա, ով, ի տարբերություն նրա, ինչ-որ բանի է հասել այս կյանքում։ Դրան հասնելու ուղիները կարող են տարբեր լինել, եւ ոչ միշտ ու ոչ բոլորի համար ընդունելի, բայց դա իրավունք չի տալիս «բարոյականության պահպանողներին», ովքեր դժգոհ են իրենց կյանքից, վիրավորելու եւ նվաստացնելու կանանց եւ որեւէ մեկին:
Զավեշտալին այն է, որ իրական կյանքում այդ կանանց հանդիպելիս այս բոլոր «ալֆա տղամարդիկ» դառնում են երկչոտ, ոչ ադեկվատ եւ վախեցած մանչուկներ, որոնք պատրաստ են թաքնվել իրենց մոր փեշի հետեւում։ Նրանցից ոչ ոք չի համարձակվում մոտենալ նրանց։
Իրականում նրանք խղճահարության են արժանի, որովհետեւ ամբողջ կյանքում կմնան սեփական չբավարարված երեւակայությունների գրկում՝ իրենց ագրեսիվությունն ու անզորությունը թափելով վիրտուալ աշխարհում՝ թակելով սմարթֆոնի կամ համակարգչի ստեղնաշարին։ Ի վերջո, իրականությունը չափազանց դաժան է նրանց համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ