Netflix, Apple+, Hulu, Amazon, Peacock ... ԱՄՆ-ում սթրիմինգային ծառայությունների քանակն ամեն տարի միայն բազմապատկվում է, եւ խեղճ կինոգետներն այլեւս չեն հասկանում, թե որ մեկին բաժանորդագրվեն, եւ ինչը բաց թողնեն: Այժմ, ընտրություն կատարելն ավելի դժվար կլինի․ քանզի խաղերի առցանց հսկաներին միացել է դերասան Ռայան Ռեյնոլդսը։ Իր Twitter-ում նա հայտարարել է Mint Mobile+ սեփական սթրիմինգային ծառայության գործարկման մասին եւ այն անվանել “աշխարհում ամենահասանելին»:
![]()
Ռայանի հորինած նախագիծը նաեւ առցանց գրադարանի մասով ամենահամեստն է: Ծառայության կատալոգում ընդամենը մեկ ֆիլմ է։ 2003 թվականի «Հիմարի պաշտպանությունը» ժապավենն է, որում, իհարկե, խաղացել է Ռեյնոլդսը։ Նա կատարել է անվտանգության գործակալության աշխատակցի դերը, որի հիմնական նպատակն է կանխել կողոպուտները: Մի օր նա ինքն է որոշում մասնակցել ոսկերչական խանութի գողությանը, բայց այդ գործողության պլանը ընկնում է քրեական հեղինակության ձեռքը։ Չնայած այն հանգամանքին, որ Mint Mobile + -ը կառուցված է նույն Netflix-ի տեսակով, կան «լավագույն 10 ամենատարածված ֆիլմերը» եւ «ոչ օրիգինալ բնօրինակ ֆիլմեր» կատեգորիաները։ Նոր նախագծի յուրաքանչյուր բջիջում կա միայն մեկ ֆիլմ: Ռայանը բաժանորդագրության գինը չի հրապարակում, գուցե այն չնչին է, կամ ոչինչ չարժե։ Նման ֆինանսական փորձ դերասանը հաստատ կարող է իրեն թույլ տալ։ Վերջերս նա Forbes-ի «10 ամենաբարձր վարձատրվող դերասանների» ցուցակում հայտնվել է երկրորդ տեղում: Անցած տարվա ընթացքում Ռայանի հաշվին եղել է 71,5 մլն դոլար։
Աղբյուրը՝ HelloMagazine
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 2 նոյեմբերի
Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել22:27, 2 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հայտնվել են Թոմաս Մարքլի՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված սկանդալի կենտրոնում21:06, 2 նոյեմբերի
Մայքլ Ջեքսոնի որդիները՝ Փրինսն ու Բիգին, ցանկանում են վերականգնել Neverland կալվածքի բարեգործական առաքելությունը՝ այն կրկին դարձնելով հիվանդ և անապահով երեխաների ուրախության աղբյուր20:30, 2 նոյեմբերի
Գաղտնի ամուսնության մասին լուրերի ֆոնին Սուկի Ուոթերհաուսը բացահայտել է Ռոբերտ Պատինսոնի հետ «մեծամասշտաբ» հարսանիք կազմակերպելու իր ծրագրերը19:35, 2 նոյեմբերի
Արդյո՞ք Destiny’s Child խումբը կվերամիավորվի Jay-Z-ի՝ Super Bowl-ի ընդմիջման շոուի ժամանակ17:09, 2 նոյեմբերի
Ռիհաննան Ֆրենսիս Քյուրքջյանի հետ Dior-ի համատեղ տեսանյութում փայլել է հայկական Yeprem ապրանքանիշի զարդերով16:14, 2 նոյեմբերի
Նորապսակները զարմացրել են հյուրերին՝ հարսանիքի օրը ներկայացնելով իրենց «առաջին սուսերամարտը»15:05, 2 նոյեմբերի
Թեյլոր Սվիֆթը բացահայտել է, թե ինչ «տարօրինակ» սովորություն ունի իր մտերիմ ընկերուհի Էբիգեյլ Անդերսոնի հետ, որին ստիպված են համակերպվել նաև նրանց ամուսինները14:25, 2 նոյեմբերի
Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը14:05, 2 նոյեմբերի
29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»13:30, 2 նոյեմբերի
Նկարիչը թանգարանի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը շեղել է անպարկեշտ ձայների միջոցով, որպեսզի գաղտնի կերպով կախի Met Gala-ն քննադատող իր նկարը12:30, 2 նոյեմբերի
«Փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը». Եվա Բաղդասարյանը հուզիչ գրառում է արել որդու 11 ամսականի առթիվ