Լիբանանահայ դիզայներ Թալար Մալքաջյանը, որն ապրում ու աշխատում է Միացյալ Նահանգներում, օրերս թողարկել է հագուստի իր առաջին հավաքածուն: 20-ամյա դիզայները նշում է, որ Collection I: Street Style EVN շարքն ամբողջությամբ ոգեշնչված է Հայաստանից, իսկ դրա եկամտի մի մասը փոխանցվելու է Բեյրութի պայթյունից տուժած մեր հայրենակիցներին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ, բայց խոստումնալից հայուհին պատմել է նաեւ իր կրթության, հայկական մշակույթի հանդեպ սիրո եւ համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների մոտ ուսումը շարունակելու մտադրության մասին:
Թալար, ո՞վ կամ ի՞նչը ներազդեց քո՝ դիզայներ դառնալու որոշման վրա::
Ոսկերչի ընտանիքում մեծանալն արդեն իսկ մեծ ազդեցություն էր: Ես տարիներով տեսել եմ, թե ինչպես է հայրս զարդեր պատրաստում եւ միշտ ցանկացել հետեւել նրա քայլերին: Բացի այդ՝ նրանք, ովքեր ճանաչում են մայրիկիս դեռ մանկուց, ասում են, որ ես նրա պատճենն եմ: Իմ տարիքում նա արդեն ինքն էր գծում ու կարում իր, ինչպես նաեւ՝ քույրերի հագուստը: Շնորհակալ եմ ծնողներիս, որոնք շեշտեցին ակադեմիական կրթության կարեւորությունը, եւ այդ ուսումը եւս վեր հանեց իմ եւ քույրերիս կրեատիվ մտածողությունը: Շատերին զարմացնում է այն, որ ես սովորում եմ Միչիգանի համալսարանում՝ բիզնես ոլորտում: Ես ընտրել եմ այդ մասնագիտությունը, որովհետեւ ես նորաձեւության աշխարհ ցանկանում էի մուտք գործել գործարարի հմտություններով: Նորաձեւության հանդեպ իմ մեծ կիրքը հայտնաբերեցի, երբ երկրորդ կուրսում էի, որից հետո դիմեցի Փարսոնի դիզայնի դպրոց, որպեսզի կատարելագործեմ հմտություններս, բայց պանդեմիայի պատճառով հիմա օնլայն ձեւաչափով եմ սովորում:

Շարունակո՞ւմ ես հետեւել հայրիկիդ քայլերին:
Այս պահի դրությամբ՝ ես միայն հագուստի դիզայնով եմ զբաղվում, բայց հուսով եմ՝ կընդլայնեմ իմ դիզայներական հմտությունները: Ուզում եմ շարունակել հորս ճանապարհն ու կատարելագործվել նաեւ զարդերի դիզայնի ոլորտում: Instagram-ում տեղադրված իմ աշխատանքները ցուցադրում են այն, ինչ ես պատրաստել եմ կարանտինի ընթացքում, դրանց թվում են՝ սուրճի բաժակներ, տարբեր պատկերազարդումներ եւ այլն:
Թալար, անդրադառնանք քո հայկական արմատներին: Ինչպե՞ս եք տեղափոխվել Հայաստանից:
Ես ծնվել ու մեծացել եմ Դետրոյթում, ծնողներս լիբանանահայեր են, նրանք ծնվել ու մեծացել են Անջարում: Ես շատ ամառներ եմ անցկացրել Անջարում ընտանիքիս հետ, եւ այն իմ երկրորդ տունն եմ համարում: Թե´ մորս, թե´ հորս արմատները սերում են Մուսա լեռից: Իմ նախապապերը այն հայերի թվում էին, ովքեր քաջաբար ընդդիմացել են Օսմանյան կայսրությանը եւ փրկվել Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից՝ տեղափոխվելով Եգիպտոս: Պատմությանը հայտնի փաստերի հետեւանքով նրանք հետագայում արտագաղթել են Լիբանան: Ես մեծացել եմ՝ պահպանելով իմ հայկական արմատները, թեպետ ապրում եմ Ամերիկայում: Հաճախել եմ հայկական երիտասարդական խմբակներ, պարել եմ Դետրոյթում հայտնի «Արաքս» պարային համույթում, սովորել Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա դպրոցում, նաեւ հաճախել եմ Ալեք եւ Մարի Մանուկյանների ՀԲԸՄ դպրոց, որտեղ էլ հասել եմ իմ կարեւորագույն ձեռքբերումներին: Երախտապարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել սովորելու հայկական դպրոցում, որը մեծապես կենտրոնացած է հայկական մշակույթի վրա:

Խոսեցիր Լիբանանի հետ սերտ կապիդ մասին. Բեյրութում ունե՞ս բարեկամներ: Որքանո՞վ է վերջերս տեղի ունեցած աղետալի պայթյունն ազդել նրանց վրա:
Իմ ընտանիքի անդամների եւ ընկերների մեծամասնությունն ապրում են Աջարում, բայց շատերն են աշխատում Բեյրութում եւ, այո, ցնցված էին այդ աղետից: Բարեբախտաբար, ոչ ոք չի վնասվել դրա պատճառով, բայց այդ պայթյունը հոգեբանորեն շատ ծանր ազդեցություն է ունեցել նրանց վրա: Ի դեպ, իմ նոր հավաքածուն ի սկզբանե պետք է թողարկեի օգոստոսի 4-ին, բայց այնտեղ տեղի ունեցած պայթոյունի պատճառով ես ավելի հարմար գտա հետաձգել այդ իրադարձությունը: Մինչեւ հիմա շոկ եմ ապրում, երբ պատկերացնում եմ, որ այս ամառ պետք է լինեի այնտեղ, բայց պանդեմիայի պատճառով ճանապարհորդությունս հետաձգվեց: Բեյրութի մի քանի խոշոր նորաձեւության տներին եմ դիմել պրակտիկայի համար, որոնց հիմնադիրների թվում այնպիսի հայտնի դիզայներներ են, ինչպիսիք են՝ Գրիգոր Ջաբոտյանը, Զուհաիր Մուրադը եւ Էլի Սաաբը:
Առհասարակ, վերջին տարում Լիբանանը շատ փորձություններ տեսավ՝ տնտեսական ճգնաժամ, անտառային հրդեհներ, պանդեմիա, հեղափոխություն, քաղաքական անկանոնություն, իսկ հիմա էլ՝ այս ահավոր պայթյունը... Ես ցանկանում էի իմ առաջին հավաքածուն, որը ոգեշնչված է Հայաստանից, նվիրել հայկական ամենախոշոր համայնքներից մեկին: Դրա համար էլ ես հավաքածուիցս ստացած եկամտի մի մասը նվիրաբերելու եմ Հայ օգնության միությանը՝ Լիբանանին աջակցելու նպատակով:

Թալար, նշեցիր, որ հավաքածուդ ոգեշնչված է Հայաստանից: Իսկ Հայաատանում հաճա՞խ ես լինում:
Հայաստանում երեք անգամ եմ եղել: Առաջին անգամ՝ 2017-ին՝ Համահայկական խաղերի շրջանակում, երկորդ անգամ եկել եմ ՀԲԸՄ դպրոցի հետ՝ 2018-ին, որի ընթացքում դարձանք նաեւ հեղափոխության մասնակից, իսկ վերջին անգամ Հայաստանում եղել եմ անցած ամառ ընտանիքիս հետ:
Քո հայկական արմատներն, առհասարակ, որքանո՞վ են ազդում աշխատանքիդ վրա:
Երբ ես դիմում էի բիզնեսի դպրոց ընդունելության համար, իմ առաջին էսսեն այն մասին էր, թե որքան եմ ես ցանկանում, որ իմ առաջին հավաքածուն իմ մշակույթից ոգեշնչված լինի: Ես, իսկապես, ցանկանում էի սկսել մի բանից, ինչը ինձ ձեւավորել է՝ որպես մարդ:

Պանդեմիան, ինչպե՞ս է ազդում քո գործունեության վրա:
Հավաքածուիս շուրջ սկսել եմ աշխատել ձմռան ընթացքում, բայց պանդեմիայի պատճառով արտադրական մասը երկարաձգվեց, քանի որ ուզում էի համոզված լինել, որ իմ հագուստը արտադրվում է ապահով պայմաններում եւ միջավայրում: Նաեւ ուզում էի արտադրական պրոցեսով զբավել Դետրոյթում, որպեսզի իմ քաղաքին օգտակար լինեմ այս տնտեսական ճգնաժամի պայմաններում: Այդպես գտա ինձ համար ամենահարմար վայրը, որտեղ ամեն ինչ արվեց ապահով եւ անվտանգ:
Թալար, իսկ հայ հայտնիների հետ աշխատելու ցանկություն կա՞:
Դեռ չեմ աշխատել հայ հայտնիների հետ, բայց կցանկանայի մոտ ապագայում ունենալ նման փորձ:


Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Թալար Մալքաջյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը15:21, 28 օգոստոսի
Hermès-ը մետաքսե թելեր է հյուսում նոր Arceau ժամացույցի ցուցատախտակի մեջ14:37, 28 օգոստոսի
Քանյե Ուեսթը այս տարի չեղարկված համերգներից վաստակել է ավելի քան 25 միլիոն դոլար14:19, 28 օգոստոսի
«2002–ի նյարդային խանգարման ուրվականը». Ընկերները տագնապ են բարձրացնում Ջենիֆեր Լոպեսի խելահեղ մարաթոնի պատճառով13:17, 28 օգոստոսի
«Սա կեղտոտ հնարք է». Ջեյն Ֆոնդան քննադատել է Paramount-ին՝ Մարկ Ռուֆալոյին «լռեցնելու» փորձի համար՝ մեղադրելով հակասեմականության մեջ12:50, 28 օգոստոսի
«Միսս ԱՄՆ»–ի մասնակիցը պատմել է, թե ինչպես է նիհարել 77 կգ զվարճանքի այգում ամոթալի միջադեպից հետո