Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի երեխաները` Էլմիրան ու Էդգարը, մեծ ոգեւորությամբ են սպասում դասերի մեկնարկին: Թեեւ այսօր` սեպտեմբերի 1-ին, նրանք չեն կարողանա կատարել իրենց առաջին քայլերը նոր ուսումնական հաստատություններում, այդ փաստից չեն սրտնեղում. վայելում են արձակուրդային վերջին օրերն ու սպասում նոր ընկերների հետ հանդիպմանը: Փոխարենը Լիլին այսօր սովորականի պես սեպտեմբերի 1-ին դասի կլինի: Դերասանուհի-ռեժիսորը դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եւ NEWS.am STYLE-ի հետ զրույցում մեծ ոգեւորությամբ է պատմել իր ակնկալիքների ու երեխաների կյանքում նորությունների մասին:

«Աղջիկս այս տարի 4-րդ դասարան է, տղաս` առաջին, բայց Էլմիրան դպրոցը փոխել է, այս տարի առաջին անգամ գնալու է բալետի ուսումնարան: Տղաս էլ առաջին դասարան է տեղափոխվում, այնպես որ` ձեռք կբերի նոր ընկերներ եւ նոր զգացողություններ: Էլմիրան իր ընկերներին ու դասղեկին` տիկին Ղազարյանին, շատ է կարոտել, բայց այնպես է ստացվել, որ, այս տարի նա տեղափոխվում է, իսկ Էդգարը գնալու է նրա դասարան»,-նշեց դերասանուհին, որն անդրադարձավ նաեւ համավարակի պայմաններում դպրոցների բացմանն ու օնլայն դասերի դժվարություններին:

«Միեւնույն է բակերում երեխաներն առանց դիմակի խաղում են միմյանց հետ եւ գնում են մանկապարտեզներ: Հստակ չեմ կարող ոչինչ ասել, որովհետեւ հիվանդանալու վախը միշտ էլ կա, բայց ինձ համար այդ օնլայն դասերը շատ բարդ էին ու ձանձրալի: Դա այն մարդկանց համար է հեշտ, որոնց երեխաները շփվող չեն, կամ իրենք ազատ ժամանակ շատ ունեն եւ կարող են նստել տանը ու երեխաների դասերով զբաղվել, իսկ աշխատող ծնողների համար առցանց դասերը շատ բարդ են: Էլ չասեմ, որ առաջին դասարանցիները պետք է կարողանան ընկալել` ինչ է դպրոցը: Օրինակ` իմ տղան ընդհանրապես չի ընկալում, թե ուր պիտի գնա, տանը «1+1»-ը չի ուզում նստել ու սովորել. պիտի գնա դպրոց, հասկանա` ինչ է դա, այդ խստությունը, պատասխանատվության զգացումը...»:

Լիլին ասում է, որ երեխաներին աշխատում է շատ չծանրաբեռնել դպրոցի նախապատրաստական աշխատանքներով` թողնելով, որ վայելեն իրենց արձակուրդայն վերջին օրերը.
«Սեպտեմբերի 1-ը դպրոցում չնշելու փաստը չի տխրեցրել նրանց, քանի որ նույնը կարող են անել սեպտեմբերի 14-ին կամ 15-ին` իրենց գնալու առաջին օրը: Կարծում եմ` երեխաների համար ավելի հաճելի է, որ եւս 10 օր կարող են հանգստանալ, ես աշխատում եմ այնպես անել, որ նրանք հնարավորինս շատ հանգստանան. չեմ նախապատրաստում դպրոցին ու չեմ էլ ստիպում, հետո միեւնույն է` շատ են ծանրաբեռնվելու»:

Լիլին առանձահատուկ ջերմությամբ է կիսվում իր ուսանողների մասին: Այս տարի դերասանուհին առաջին կուրս ունի ու անհամբերությամբ սպասում է նոր տաղանդավոր ուսանողների բացահայտմանը.

«Արդեն տասը տարի է, ինչ սեպտեմբերի 1-ին սկզբում երեխաներիս եմ տանում դպրոց, հետո ինքս եմ գնում դասի: Այս տարի ավելի հարմար է, որ միայն ես եմ սեպտեմբերի 1-ին դասի. ունեմ առաջին կուրս, եւ սպասումներս շատ մեծ են, որովհետեւ ամեն նոր կուրս իր հետ նոր տաղանդավոր ուսանողներ է բերում, նոր պատմություններ ու նոր ընթացք: Շատ սիրում եմ ունենալ առաջին կուրսեր ու իրենց հետ սկսել այդ նոր ճանապարհը: Իհարկե, հետո էլ կապվում եմ ու բաժանումն է դառնում դժվար, բայց նաեւ հետաքրքիր է բացահայտել նոր սերնդին, որոնցից ինքս էլ շատ բան եմ սովորում: Հիմա նաեւ զբաղված եմ թատրոնի փորձերով, պատրաստվում ենք բացօթյա ներկայացումների»,-նշեց դերասանուհին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Լիլի Էլբակյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից