2012 թվականի աշուն-ձմեռ սեզոնի բաճկոնների մոդան աչքի է ընկնում ազատ ոճով, որը միաժամանակ համադրում է ազնվազարմ ոճն ու մինիմալիզմը։
Այս սեզոնի համար կրկին արդիական են երիտասարդական կարճոտ սեւ կաշվե բաճկոնները («косухи»)։ Կաշվի եւ մորթու համադրությունը, դեկորատիվ մետաղե կոճակները, մետաղե թեք ճարմանդը ռոք ոճի կաշվե բաճկոնները դարձնում է տարվա գլխավոր թրենդը։

Այս տիպի բաճկոնները սազում են թե՛ ջինսերի, եւ թե՛ մետաքսե, բամբակյա ու վիսկոզե զգեստների ու շրջազգեստների հետ։
Տարածված են նաեւ դասական կաշվե բաճկոններն ու դրանց՝ տարբեր կցորդներով արված մոդելները։ Բոլերո հիշեցնող ընդգծված համարձակ տեսքը դրանք հանդուգն ու ժամանակակից է դարձնում։

Մոդայից դուրս չեն գալիս նաեւ երիտասարդական կարճ ու չափազանց կարճ բաջկոնները։

Այդ տիպի ջինսե բաճկոնների ոճն այսօր բազմազան է։ Ջինսե ժամանակակից բաճկոններն առանձնանում են հագեցած յուրօրինակ գույներով եւ զարդարվում են ստրազերով ու փայլերով, ներսից տաքացվում են բնական մորթով։
Կախ թեւատակով բաճկոնները հետաքրքիր են, եթե դրանք կաշեմիրից, թվիդից եւ դրապից են կարված։
Ժիլետներն ու անթեւ բաճկոնները մեզ հասել են 80-ականներից։ Ամռանը հետաքրքիր են բամբակե, վուշե, եւ ջինսե ժիլետները, իսկ ձմռանը՝ նեյլոնե տաք փչած անթեւ բաճկոնները։ Իսկ բնական մորթուց ժիլետը կզարդարի ցանկացած զգեստապահարան։

Վերարկուները միշտ էլ կրել են ինչպես ջինսերի, այնպես էլ գործնական ոճի հագուստի հետ։ Երիտասարդական երկար բաճկոնները զարմացնում են իրենց բազմազանությամբ. կլոր կամ քիփ կպած ներքեւ, գոտիներ, օձիքներ, կնգուղներ։ Հարմարավետության ու ջերմության սիրահարները կգնահատեն վառ գույներով բաճկոնների սպորտային ոճը։

Բաճկոնի տեսքը մի ակնթարթում փոխող գլխավոր զարդը գոտին է՝լայն կամ նեղ, հյուսած կամ ո՛չ, կտորից կամ կաշվից։

Ինչ վերաբերում է գույներին, ապա դիզայներները 2012-2013 աշուն ձմեռ սեզոնի երիտասարդական բաճկոնների համար առաջարկում են յուրատեսակ պրինտներ, արտասովոր գաղափարներ, հետաքրքիր գունավորում։ Ինդիգո գույնը, դեղինի ու շագանակագույնի բոլոր երանգները, սեւ-սպիտակ-կարմիր գունային որոշումների տարբերակները ճանաչվել են երիտասարդական բաճկոնների մոդայիկ գույներ։ Նախկնին նման նրբագեղ են նաեւ սեւ-սպիտակ գույները։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 28 սեպտեմբերի
Ֆլիրտ, հպում և ոչ մի ճնշում. կրքի ֆրանսիական բաղադրատոմսը22:16, 28 սեպտեմբերի
Աղջիկներն ու տղաները ծնվելուց մի քանի ժամ անց սկսում են տարբեր կերպ արձագանքել աշխարհին21:35, 28 սեպտեմբերի
«Մահը դարձնենք ոչ պարտադիր». ինչպես են միլիարդատերերը «խաղում Աստծո դերը» իրենց սեփական «Կարիբյան դրախտում»20:37, 28 սեպտեմբերի
Կրեկերները ոսկուց ավելի թանկ են. վեց իրար կպած Goldfish-երը վաճառվում են 25,000 դոլարով19:46, 28 սեպտեմբերի
Հսկայական պայուսակներ և օդային ուրվագծեր. Bottega Veneta-ն նորաձևության հեղափոխություն է արել Միլանում19:19, 28 սեպտեմբերի

16:24, 28 սեպտեմբերի
«Զուգարանը նրանց գաղտնի զենքն է». ամուսնալուծության փորձագետը բացահայտել է, թե ինչու են տղամարդիկ ժամերով փակվում լոգարանում15:44, 28 սեպտեմբերի
Բիլ Գեյթսը զգուշացնում է. Արհեստական բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան15:22, 28 սեպտեմբերի
«Բադի շուրթերը» դուրս են եկել նորաձևությունից. Քայլի Ջենները և Դուա Լիպան սկսել են վիրուսային «կրծքի դիրք» թրենդը14:56, 28 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը մեկնել է Չինաստան և ցուցադրել շոու մինի ցիպաոյով, որն ընդգծում էր նրա նուրբ իրանը14:31, 28 սեպտեմբերի
Հոլի Բերին նշում է իր 60-ամյակը՝ առանց բարդույթների. սա ձեր՝ «Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում ուրիշները» գլուխն է14:14, 28 սեպտեմբերի
Սիլվեստր Ստալոնեն խոստովանել է կատարյալ մարմնի սարսափելի գինը՝ ստերոիդներ, բուլիմիա և 2.6% ճարպ՝ հանուն «Ռոքի»-ի