Մեր կայացրած որոշումներից շատերը հարցեր են առաջացնում մեզ շրջապատող մարդկանց մոտ։ Եվ նրանք, չգիտես ինչու, կարծում են, որ պետք է իրենց կարծիքն արտահայտեն եւ միջամտեն մեր գործերին։ Սակայն երբեմն այդ մարդիկ այնքան հեռուն են գնում, որ անգամ բացատրություններ եւ արդարացումներ են պահանջում մեր այս կամ այն քայլի համար։
1. Դուք պարտավոր չեք արդարանալ ձեր կենսակերպի մասին՝ ապրում եք քաղաքացիական ամուսնու, թե ծնողների հետ, վարձով բնակարանում, թե ձեր սեփական եւ այլն։ Եթե դուք ապրում եք նման պայմաններում, ուրեմն ունեք ձեր պատճառները, որոնք ոչ մեկին չպետք է հետաքրքրեն։
2. Պարտավոր չեք բացատրել, թե ինչ առաջնահերթություններ ունեք կյանքում։ Դուք ունեք ձեր պատկերացումները, թե ինչն է ձեզ համար ավելի կարեւոր, ավելի հարմարավետ եւ ինչն է կարեւոր տեղ զբաղեցնում ձեր կյանքում։
3. Կարիք չկա ներողություն խնդրել, եթե չեք զղջում։ Եթե չեք ափսոսում ձեր քայլերի համար եւ կարծում եք, որ ճիշտ եք վարվել, ուրեմն պարտավոր չեք ներողություն խնդրել։
4. Պարտավոր չեք արդարանալ ձեր կրոնական եւ քաղաքական հայացքների համար։ Եթե բողոքական եք, կաթոլիկ, մահմեդական, լիբերալ կամ պահպանողական, դա ձեր ընտրությունն է։ Ոչ մեկին չպետք է բացատրություններ տաք ձեր ընտրած հավատքի կամ քաղաքական կուսակցության համար։ Դա միայն ձեզ է վերաբերում։
5.Դուք պարտավոր չեք համաձայնել ուրիշների կարծիքին։ Պետք չէ համաձայնել ինչ-որ մեկի հետ, եթե դուք չեք կիսում նրա տեսակետը։ Պետք չէ ձեւացնել, թե համակարծիք եք նրա հետ, պարզապես արտահայտեք ձեր տեսակետը։
6. Դուք «ոչ» ասելու իրավունք ունեք։ Եվ «ոչը» լիարժեք պատասխան է, որից հետո բացատրությունների կարիք չկա։ Երբ ինչ-որ բան շեղում է ձեզ ձեր նպատակներից եւ սկզբունքներից, վստահաբար մերժեք այն։
7. Դուք պարտավոր չեք արդարանալ ձեր արտաքին տեսքի համար։ Ոչ մեկին պարտավոր չեք բացատրել, թե ինչու եք գիրացել, նիհարել, գեղեցկացել եւ այլն։Ձեր արտաքին տեսքը միայն ձեզ պետք է հետաքրքրի։
8. Պարտավոր չեք պատմել, թե ինչպիսի սննդակարգ եք նախընտրում։ Եթե նույնիսկ հարցնում են, թե ինչու չեք ուտում այս կամ այն ուտեստը, կարելի է պարզապես ասել, որ այդպես ձեզ ավելի լավ եք զգում, կամ այդպես ձեզ համար ավելի նախընտրելի է։
9. Ձեր սեռական կյանքը չպետք է ոչ մեկին հետաքրքրի։ Դուք կարող եք սիրավեպ սկսել, ամուսնանալ, սիրային կապի մեջ լինել ինչ-որ մեկի հետ։ Դա բացառապես ձեր կյանքն է։
10. Կարիք չկա բացատրություններ տալ ձեր կարիերային եւ անձնական կյանքին վերաբերող որոշումների մասին։ Երբեմն մարդիկ ստիպված են լինում ընտրություն կատարել աշխատանքի եւ ընտանիքի միջեւ եւ այս որոշումն այնքան էլ հեշտ չէ կայացնել։ Բայց դա միայն ձեզ է վերաբերում եւ միայն դուք եք պատասխանատու ձեր ընտրության համար։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն