«Ֆեյք մամա» սիթքոմի ստեղծագործական ու դերասանական կազմը` Մկրտիչ Արզումանյանի, Արփի Գաբրիելյանի, Միհրան Ծառուկյանի ու Արթուր Հարությունյանի գլխավոր դերակատարմամբ` հոկտեմբերից կվերադառնան «Արմենիա» հեռուստաընկերության աշնանային եթեր, բայց այս անգամ` նոր «ֆեյք» հերոսով: «Ֆեյք պապա»` այսպես է անվանվել սիթքոմի նոր եթերարջանը, իսկ համանուն հերոսին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին մանրամասներն է հայտնել նախագծի ստեղծագործական ընթացքի ու իր հերոսի նոր գծերի մասին:
«Նախագծի գաղափարն առաջացել է «Արմենիա» հեռուստաընկերության ստեղծագործական կազմի մոտ` մի քանի ամիս առաջ: Երկար խորհրդակցելուց, սցենարային գծեր ճշտելուց հետո եկանք այն եզրակացության, որ «Ֆեյք մամա»-ն պետք է ունենա երկրորդ մաս: Սա, իհարկե, պատասխանատու որոշում է, քանի որ սիթքոմի առաջին եթերաշրջանը բավական հաջողված էր ու սիրված, եւ շատ կարեւոր է, որ երկրորդն էլ նմանատիպ ուշադրության արժանանա: Այժմ սցենարային աշխատանքներ են կատարվում, որոշ ժամանակ անց արդեն կսկսվեն նկարահանումները: Հուսով եմ` այս նախագծով էլ կկարողանանք դրական լիցքեր փոխանցել մեր հեռուստադիտողին»,-նշեց դերասանը:

«Ֆեյք պապա»-ն առաջին եթերաշջանի շարունակական գիծը կպահպանի, բայց հերոսները կհայտնվեն նոր` զավեշտալի ու արկածային իրավիճակներում.
«Մեր ստեղծագործական թիմին այս եթերաշրջանում միացել է նաեւ իմ վաղեմի ընկերը` շատ լավ մասնագետ Աշոտ Աբրահամյանը, որի հետ բազմաթիվ նախագծեր ենք իրականացրել` «Ալաբալանիցա», «Կարգին սերիալ», «Գոշա», «Փախիր կամ ամուսնացիր», եւ շատ ուրախ եմ, որ այս նախագծում էլ միասին ենք աշխատելու»:
Ինչ վերաբերում է կերպարային փոփոխություններին` դերասանը նշում է` Վրեժը կվերադառնա նորություններով.

«Փոփոխություններ, իհարկե, կան, առանց դրանց հնարավոր չէ: Նա մարդ է, որն ունի բազմաթիվ խնդիրներ. այդ կերպարին առանց այդ խնդիրների հնարավոր չէ պատկերացնել: Այստեղ իրավիճակներն էլ այլ են, դերասանական խաղի առումով անընդհատ մտածում եմ նորություններ անելու մասին, ինչին կնպաստի նաեւ սցենարը, որը շատ հետաքրքիր է, իրավիճակային յուրահատուկ զարգացումներ ունի, ստիպում է անել այնպիսի բաներ, որոնք չեմ արել առաջին մասում»:
«Ֆեյք պապա» սիթքոմը միակ նախագիծը չէ, որի շուրջ այս պահին աշխատում է Մկրտիչ Արզումանյանը: Դերասանը կարանտինային ընթացքն անցկացրել է ստեղծագործելով, որի արդյունքը տեսանելի կլինի առաջիկայում.
«Կան շատ լավ նախագծեր, որոնք ընթացքի մեջ են, շուտով դրանք կհանձնեմ թղթին: Բայց ինձ համար ամենացավոտ թեման այսօր թատրոնների վերաբացումն է, պարզապես առանց բեմի արդեն «խեղդվում եմ». նախապատրաստական փուլում կա մի քանի թատերական նախագիծ, անհամբերությամբ սպասում եմ թատրոնների վերաբացմանը, որ կարողանամ դրանք իրականացնել: Կա եւս մեկ շատ լավ նորություն, որի մասին կխոսեմ փոքր-ինչ ուշ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Արմենիա TV»-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին