«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Armenian Navy Band-ի համերգները Երեւանում

15:37, 5 սեպտեմբերի

Երեւանյան Mezzo ակումբում սեպտեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին Armenian Navy Band-ը Best New Age Album անվանակարգում «Grammy»-ի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի ղեկավարությամբ ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար:

Բացի խմբի հիմնադիր Թունջբոյաջյանից, Armenian Navy Band-ի մյուս երաժիշտները նույնպես ճանաչված են: Խմբի առաջատար երաժիշտներից մեկը՝ Արմեն Հյուսնունցը, Time Report էթնո-ջազ-ռոք խմբի հիմնադիրն ու ղեկավարն է, համարվում է Հայաստանի լավագույն սաքսոֆոնահարը: Նա նաեւ Հայաստանի պետական ջազային նվագախմբի ղեկավարն է:

Վահագն Հայրապետյան - հանրապետության լավագույն դաշնակահարը, ամերիկյան մեծագույն դաշնակահար Բարրի Հարիսի լավագույն աշակերտներից մեկը, բազմիցս ելույթներ է ունեցել Ամերիկայում, Ռուսաստանում, Արեւելքում, ամերիկյան երաժիշտների հետ ձայնագրված եւ ԱՄՆ-ում թողարկված 2 ալբոմ ունի, ղեկավարում է «Կատուներ» ջազ-ռոք խումբը:

Արման Ջալալյան - բարձրակարգ թմբկահար, տարածաշրջանի միայն երաժիշտը, ով Yamaha Artist պաշտոնական կարգավիճակ ունի:

Վարդան Առաքելյան - բաս-կիթառահար, այս բնագավառում Հայաստանի լավագույն երաժիշտներից:

Վարդան Գրիգորյան - դուդուկահար, Ջիվան Գասպարյանի աշակերտը, ելույթ է ունենում արեւմտյան մի շարք երաժիշտների հետ:

Նորայր Քարտաշյան - ժողովրդական փողային նվագարանների եւ պերկուսիայի վարպետ-կատարող, կոմպոզիտոր, ում երաժշտությունը կարելի է լսել կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել