«Genesis» ռոք խմբի համահիմնադիր Փիթեր Գաբրիելն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Նա Facebook-յան գրառմամբ պատմել է՝ ինչպես է ծանոթացել Հայաստանին ու դրա մշակույթին, սիրել մարդկանց ջերմությունն ու մեծահոգությունը։
«Հայաստանն ինձ ներկայացրեց դուդուկի մոգական ուժը՝ աշխարհի՝ հավանաբար ամենահուզառատ գործիքը։
Երբ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը նշում էր 70-ամյակը, իմ ընկեր Գարիկ Իսրայելյանն ինձ հրավիրեց տեսնելու իր երկիրն ու միանալու տոնին։
Ես, իսկապես, սիրեցի այդ փորձառությունը, մարդկանց ջերմությունն ու մեծահոգությունը, երաժշտությունն ու մշակույթը, ուտեստները ու ամենուր դրական տրամադրվածությունը։
Երբ ես այնտեղի էի, ինձ Ծիծեռնակաբերդ ուղեկցեցին՝ հուշահամալիր, որը կառուցվել է հիշելու համար 1․5 մլն հայերին, որոնք 1914-1917թթ. սպանվել են թուրքական կառավարության կողմից»,-նշել է նա։
Երաժիշտը պատերազմը սարսափելի է անվանել ու նշել, որ կարիք ունենք ազդելու բոլորի վրա ՝ խրախուսելու համար հրադադարը։
«Խնդրում եմ՝ քաղաքական գործիչներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին քաջալերեք ներգրավվել, քանի դեռ ավելի շատ կյանքեր չենք կորցրել»,- գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, թե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին