Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն Արցախի տարածքում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին տեղեկացված է պատերազմի առաջին իսկ օրվանից, եւ այդ պահից սկսած «հոգով հայ» ամերիկացին (ինչպես ինքն է իրեն համարում) սատարում էր Հայաստանին` իր գրառումներով ու ճշմարտությունը բարձրաձայնելով: Բայց Հայաստանի քաղաքացիություն ունեցող ամերիկացի երգիչը չբավարարվեց հեռվում կոչեր անելով, նա վեր կացավ ու եկավ Հայաստան, որպեսզի ֆիզիկապես էլ հնարավորինս օգնի իր սրտում հատուկ տեղ զբաղեցնող ազգին:
NEWS.am STYLE-ը զրուցել է Դեքերի հետ եւ պարզել` ինչպես է ստացվել, որ փոքրիկ Հայաստանն այնքան մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում, որ նա, չնայած դժվար պայմաններին, ցանկացել է լինել այստեղ:
«Երբ կարդացի Արցախում պատերազմի մասին, առաջին ռեակցիաս շոկն էր ու զայրույթը, որ նման սարսափելի բան է տեղի ունենում: Ես միանգամից ցանկացա գալ, որպեսզի աջակցեմ Արցախին ու Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, հայկական մշակույթը, երաժշտությունն ու պատմությունը: Միգուցե, մի օր Հայաստանը դառնա իմ ֆիզիկական տունը, որտեղ ես կապրեմ: Այն շատ մոտ է իմ սրտին, ես բազմիս նշել եմ` ծնունդով հայ չեմ, բայց ընտրությամբ եմ հայ»,- շեշտեց երգիչը` վերհիշելով նաեւ 2017-ին Արցախ կատարած իր այցը:
Դեքերը համերգ էր ուեցել Շուշիի Մշակույթի եւ Երիտասարդության կենտրոնում, որը եւս ավիրվել է ադրբեջանական հրթիռակոծության պատճառով. «Շուշիում համերգ եմ ունեցել Անկախության օրվա առթիվ, եւ ինձ համար ոչ միայն հետաքրքիր էր, այլեւ հիշարժան տեսնել, թե ինչպես են արցախցիները տոնում անկախությունը: Դրանից հետո ես սկսեցի ավելի շատ սիրել ու հարգել նրանց: Այնտեղ այցելել եմ նաեւ եկեղեցիներ ու թանգարան, եւ Արցախը հատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում: Երբ տեսա ավիրված կենտրոնի լուսանկարները, սիրտս կոտրվեց... Արցախցիներին ուզում եմ ասել` ես ձեզ հետ եմ»:
Իր այցի առաջնային նպատակը Դեքերը համարում է ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես հայերին օգնելը, նաեւ Արցախին ու հայ հերոսներին նվիրված երգ է պատրաստում:
«Միշտ էլ շատ երաժշտական նախագծեր եմ այստեղ իրականացնում, բայց այս դեպքում դրանք երկրորդ պլանում են, քանի որ առաջնային նպատակս հայերին աջակցելն է, ինչով, որ կարող եմ: Այնուամենայնիվ, մի երաժշտական նախագիծ կա, որը կցանկանայի ավարտին հասցնել, քանի դեռ այստեղ եմ: Նոր երգ եմ պատրաստում Արցախի ու հայ հերոսների մասին»: Երգիչը ցավով է նշում, որ ԱՄՆ-ում մարդիկ մակերեսային են ծանոթ Արցախում կատարվող իրադարձություններին:
«Մամուլում քիչ տեղեկություն կա արցախյան իրադարձությունների մասին, եւ եղածն էլ լավագույնս չի ներկայացնում ճշնարտությունը` այն, որ Արցախն ու Հայաստանը զոհ են այս պատերազմում, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսորները, որ արցախահայությունը ցանկանում է ապրել ազատ ու խաղաղ եւ իրավունք ունի պաշտպանելու իր անկախությունը...»:
Երգիչը նաեւ հավելեց` «Եթե հնարավորություն ընձեռվի, կուզեի նորից տեսնել Արցախը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին