«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մենք մի մարմին ենք եւ ես լսում եմ մեր ձայները, որոնք լաց են լինում եւ գոռում՝ հաղթելու ենք»․ Տատյանա Սպիվակովան Արցախի մասին ֆիլմ է նկարել (վիդեո)

12:26, 31 հոկտեմբերի

Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, Արցախի մասին կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Ինչպես եւ հայտնի ծնողները, Տատյանան նույնպես Արցախի եւ Հայաստանի համար այս դժվարին օրերին փորձում է խոսքով ու գործով աջակցել իր աստղային մոր, հետեւաբար նաեւ իր պատմական հայրենիքին։ Այն երկիրը, որի հետ Սպիվակովներին կապում են ոչ միայն մեծ սերը, այլեւ ազգակցական կապերը, գենետիկ հիշողությունը, արյան կանչը։ Պատահական չէ, որ ֆիլմը կոչվում է «Միասնական մարմին»:

«Երբ երկու տարի առաջ այցելեցի Արցախ, այն հողը, որը տատիկս կյանքը փրկելու համար ստիպված էր եղել լքել, ես հանդիպեցի տեղի մի բնակչի․․․»։

Դերասանուհին պատմել է նրա պատմությունը. նա պատերազմի երեխա է եղել, զինվոր՝ ընդամենը 5 տարեկան հասակում։

Ֆիլմում Տատյանա Սպիվակովան մտածում է. «Դժվա՞ր է հավատալ, որ այն, ինչի համար մենք պայքարում ենք, դա մեր տարածքը փոքրացնել թույլ չտալն է, մեր եղբայրների զոհվելը թույլ չտալն է, մանկության իրական նշանակության ոչնչացումը թույլ չտալն է»:

Կարճամետրաժ ֆիլմն ավարտվում է «Մենք միասնական մարմին ենք, եւ ես զգում եմ մեր արյունը, որը հոսում է իմ երակներով, ինչպես Հունոտի ջրվեժը։ Մենք միասնական մարմին ենք, եւ ես լսում եմ մեր ձայները, որոնք լաց են լինում եւ գոռում են՝ «Հաղթելու ենք»։ Եվ մենք կհաղթենք»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել