«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Նրա կողքին մարդիկ վարակվում էին նրա սիրով». Արմեն Ջիգարխանյանի այրին պատմել է դերասանի հետ կյանքի մասին

12:11, 25 նոյեմբերի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատերական մանկավարժ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր ու անփոփոխ ղեկավար Արմեն Ջիգարխանյանը կյանքի 86-րդ տարում կյանքից հեռացավ նոյեմբերի 14-ին ծանր հիվանդությունից հետո։ Կես դարից ավելի նրա կողքին է եղել կինն ու հավատարիմ ընկերը՝ Տատյանա Վլասովան, որը հանուն արտիստի հրաժարվել է իր դերասանական կարիերայից՝ տաղանդավոր ամուսնու համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովելու համար։ «Նորությունների դաշնային գործակալության» հետ զրույցում Վլասովան պատմել է, որ Ջիգարխանյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական ամուսնություն է ունեցել որդու հոր՝ Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ։  

«Արմեն Բորիսովիչի հետ ծանոթացա Երեւանում։ Ընտանիքն ընտանիք, բայց ինձ ու Ալեքսանդր Սամսոնովիչին կապում էր քաղաքացիական ամուսնությունը, իսկ Երեւանում ես տեսա այդ հիասքանչ մարդուն (Ջիգարխանյանին), հայտնվեցի նրա անողոք գերության մեջ, եւ նա իմ ամուսինը դարձավ մնացած ամբողջ կյանքի համար։ Մենք ամուսնությունը գրանցեցինք արդեն Մոսկվայում, երբ տեղափոխվեցինք, երբ Արմեն Բորիսովիչի մասին իմացավ (խորհրդային հայտնի ռեժիսոր Անատոլի) Էֆրոսը։ Էֆրոսին պատմել էին, որ Երեւանում դերասան կա, որը հիանալի մարմնավորում է Ռիչարդ Երրորդին։ Եվ որոշում էր կայացվել Արմեն Բորիսովիչին Մոսկվա կանչել՝ Լենինյան կոմսոմոլի թատրոն։ Եվ մենք արդեն նրա, ընտանիքի հետ տեղափոխվեցինք Մոսկվա»,- պատմել է Վլասովան։  

Ջիգարխանյանի այրու խոսքով՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո այդ ծանր ժամանակահատվածում ինքը շատ անհրաժեշտ էր ամուսնուն։ «Հավանաբար, մեր մոսկովյան կյանքի սկզբնական շրջանում Արմեն Բորիսովիչը որոշակի անվստահություն ուներ, վախ անորոշ ապագայից։ Շատ օրինակներով գիտեմ, որ Մոսկվայում շատ դժվար է ոչ միայն նոր կյանք սկսել, այլեւ հաստատել արդեն իսկ առկա կարգավիճակը։ Դա հաջողվում էր շատ քիչ արտսիտների: Բացի այդ՝ նա հայ է, ուրիշ հանրապետություն, մի խոսքով՝ դժվար ժամանակ էր։ Այդ ժամանակ ես նրա համար մեծ աջակցություն էի, կարիերաս շարունակելու մասին նույնիսկ չէի մտածում, քանի որ հարկավոր էր հարմարվել կենցաղային հարցերում»,- խոստովանել է Վլասովան։

Ջիգարխանյանի հատկությունների մասին, որոնք գրավել են նրա կնոջը, հարցին ի պատասխան Տատյանան չի կարողացել առանձնացնել, թե հատկապես ինչու է նրան սիրել։ «Հազիվ թե կարողանամ ինչ-որ բան առանձնացնել, քանի որ նա այնպիսի խարիզմա ուներ, որում պարզապես ձուլվում ես։ Եվ արդեն կես դար է՝ այդ խարիզմայի գերության մեջ եմ։ Միայն ես չէի զգում դա։ Ջերմ, երբեմն հեգնական։ Զավեշտների սիրահար, առաջին պատմողը ճաշկերույթների ընթացքում։

Ինչ վերաբերում է հատկանիշներին… Ինչպե՞ս բացատրել։ Խնդիրն այն չէ, որ նա ինձ լավ էր վերաբերվում։ Եվ ոչ միայն այն, որ նա սիրում էր մարդկանց։ Նա առհասարակ լավ մարդ էր։ Նա սիրում էր կյանքը։ Եվ նրա կողքին մարդիկ վարակվում էին այդ սիրով։

Ես վստահ եմ, որ ծնվել եմ դրական տրամադրվածությամբ, կյանքում ամեն ինչի համար ուրախացել եմ։ Ինձ միշտ ամեն ինչ դուր է եկել, ես կարողացել եմ ամեն ինչում լավը գտնել։ Չէ՞ որ աշխարհում հարյուր տոկոս լավ եւ հարյուր տոկոս վատ ոչինչ չկա։ Պարտադիր կա ե՛ւ սեւ, սե՛ւ սպիտակ։ Բայց ես «սպիտակն» ավելի շատ էի տեսնում, եթե պատկերավոր խոսեմ։ Եվ դրանից միշտ ուրախություն է եղել։ Երբեմն ես նույնիսկ մտածում էի. կարծես թե ոչ մի լավ բան տեղի չի ունեցել, իսկ ես ուրախանում եմ, ես ինչ է, հիմարիկ եմ, որը վատը չի տեսնում։ Ո՛չ, իհարկե, ես հիմարիկ չեմ։ Իսկ նրա հովանու ներքո իմ այդ հատկությունը (հենց այդպիսի վերաբերմունք կյանքին), ծաղկում էր, աջակցություն ստանում։ Դա ներդաշնակ էր կյանքի նկատմամբ նրա բարի վերաբերմունքին»,- ասել է լեգենդար դերասանի այրին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search