Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդված, թե ինչու են կանայք ընտրում խելացի տղամարդկանց։
«Խելացի տղամարդն ավելի սեքսուալ է, քան մկանուտ հիմարը»,-կարծում է ռոմանտիկ հարաբերությունների փորձագետ Գիգի Էնգլը։ Այո, կանայք սովորաբար հենց խելացիներին են ընտրում։ Իսկ ինչու՞։
Գիտնականները ապացուցել են, որ ի ծնե կինը փնտրում է մեկին, որը կամ իրեն հավասար, կամ ավելի մեծ խելքի տեր է։ Երբ կինը տեսնում է գիրքը ձեռքին տղամարդ (ոչ թե բջջային հեռախոսով կամ պլանշետով), ապա բոլորից առավել հենց նրան է նկատում։ Կանայք հենց խելացի տղամարդկանց հետ ունեցած հարաբերություններն են հիշում։
Կանայք սիրում են «սապիոսեքսուալ» տղամարդկանց. նրանց, ովքեր ինտելեկտն ամեն ինչից վեր են դասում։ Նրանք խելացի են, սեքսից հետո սիրում են փիլիսոփայել եւ կարող են ժամերով լուռ գրկել իրենց ընտրյալին։
«Ուղեղը սեռական օրգան է։ Սապիոսեքսուալներն այն մարդիկ են, ում գրգռելու համար պետք է լինել խելացի, նուրբ եւ հեգնական զրուցակից»,- կարծում է փիլիսոփայության գիտությունների դոկտոր Դիանա Ռեբը։
«Որպես նախաբան՝ նրանք նախընտրում են փիլիսոփայության, քաղաքականության կամ հոգեբանության մասին քննարկումները,»,- ավելացնում է Ռեբը։
Կանայք նախընտրում են արտաքնապես ոչ այնքան գեղեցիկ, բայց խելացի մեկին, քանի որ նրա հետ հաճելի է շփվել, զրուցել, իսկ եթե հնարավոր է նաեւ տեսակետ փոխել։
Բացի այդ, խելացի տղամարդիկ որոշակի առավելություններ ունեն նաեւ կենսաբանական առումով։
Մեքսիկայի համալսարանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդու սերմնահեղուկի եւ ինտելեկտի միջեւ որոշակի կապ կա։ Ուսումնասիրություններին մասնակցել են 400 տղամարդ, ովքեր IQ թեստ են հանձնել։ Արդյունքում պարզվել է, որ բարձր ինտելեկտ ունեցող տղամարդկանց մոտ սերմնահեղուկն ավելի առողջ է։ Այսինքն՝ երեխա ունենալու շանսերն ավելի մեծ են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին10:34, 27 հոկտեմբերի
Ռոբ Քարդաշյանը արձագանքել է իր վերջին հազվագյուտ լուսանկարներին, որոնք տարածվել են համացանցում. «Խելագարի տեսք ունեմ»10:01, 27 հոկտեմբերի
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին». Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի կողմից մրցանակ ստանալու մասին09:00, 27 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև