«Սեւ հովազի» ստեղծողները հրաժարվել են ֆրանշիզայի երկրորդ մասում փոխարինող փնտրել մահացած դերասան Չեդվիկ Բոուզմանին: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով Marvel Studios-ի ղեկավար Քեւին Ֆայգին։
Հեղինակները կկենտրոնանան առաջին ֆիլմի այլ կերպարների վրա։ Marvel ստուդիայի ղեկավարը հայտարարել է, որ այդպես իրենք կհարգեն դերասանի հիշատակը։
Ֆայգին Բոուզմանի մահը կործանարար կորուստ է անվանել։ «Չեդվիկ Բոուզմանը չափազանց տաղանդավոր դերասան եւ ոգեշնչող մարդ էր, ով ազդել է մեր ողջ մասնագիտական եւ անձնական կյանքի վրա: «Սեւ Հովազում» նրա կերպարը կուլտային է եւ գերազանցում է Marvel-ի անցյալի ցանկացած այլ կերպարի բնավորությունը», - նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Netflix սթրիմինգային ծառայությունը «Սեւ հովազի» աստղ Չեդվիկ Բոուզմանին հետմահու կառաջադրի «Օսկար» կինոմրցանակաբաշխության համար: Դերասանին ցանկանում են առաջադրել «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում՝ «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմում նրա աշխատանքի համար, որի համաշխարհային պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին:
Օգոստոսի 29-ին հայտնի է դարձել, որ Չեդվիկ Բոուզմանը մահացել է Լոս Անջելեսում հաստ աղիքի քաղցկեղի պատճառով։ Նա 43 տարեկան էր։ Նա հրապարակավ չէր պատմում իր հիվանդության մասին։
Աղբյուրը՝ Lenta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության11:17, 5 սեպտեմբերի
Ջորջ Քլունին մտադիր չէ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում. դերասանը անվանել է իր երեք ֆավորիտներին 2028 թվականի համար