Քիմ Քարդաշյանի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչը պատմել է, թե ինչ հնարքներ է օգտագործում, երբ դիմահարդարում է աշխարհի ամենահայտնի աղջկան։
Ոչ մի փրայմեր, միայն խոնավեցնող քսուք
«Շատ վիզաժիստներ խորհուրդ են տալիս դիմահարդարվելուց առաջ մաշկին փրայմեր քսել։ Սակայն ես տանել չեմ կարողանում փրայմերները, այն կիրառելու դեպքում տոնային միջոցն ավելի վատ տեսք է ունենում եւ դժվար է ստվերավորվում։ Խորհուրդ եմ տալիս սովորական խոնավեցնող կրեմ օգտագործել»,- պատմում է Մարիոն։
Աչքերի դիմահարդարման համար՝ նվազագույնը երեք մատիտ
«Եթե աչքերի համար միայն մի մատիտ ունեք, սխալվում եք։ Ես միշտ երեք կամ չորս մատիտ եմ օգտագործում աչքերի ամենապարզ դիմահարդարման համար, դա թույլ է տալիս ծավալի հասնել եւ տեսողականորեն մեծացնել աչքերը»,- ասում է նա։
Նախ ստվերաներկ, հետո՝ կոնսիլեր
Մարիոն կարծում է, որ ստվերաներկի օգտագործումից առաջ կորեկտորի օգտագործումը սխալ է։ «Եթե, օրինակ, սմոքի-այս եք անելու, մուգ ստվերաներկը կհայտնվի աչքերի տակ, եւ այդ հետքերը հեռացնել դժվար կլինի,- ասում է վիզաժիստը։ - Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս աչքերի տակ շրջանակների վրա աշխատել վերջում»։

Հոնքերը ներկեք երկու գույնով
Քիմ Քարդշյանի հոնքերն իդեալական են, նրա վիզաժիստի գաղտնիքը երկու՝ մուգ ու բաց մատինտների օգտագործումն է։ Մարիոն խորհուրդ է տալիս «օմբրեի էֆեկտ» ստանալ. ներքին հատվածը հարկավոր է մշակել մուգ մատիտով, վերջին հատվածն՝ ավելի բացով։
Աչքերի տակ՝ միայն «բեյքինգ»
Հավանաբար նկատել եք, որ Քիմի աչքերի տակ երբեք մուգ հետքեր, կապտուկներ չեն երեւում։ Այս ամենը Մարիոյի վարպետության շնորհիվ է։ Նա միշտ թերթությունները թաքցնում է «բեյքինգ» տեխնիկային օգնությամբ. նախ հարկավոր ո կոնսիլեր օգտագործել, աշխատել Beautyblender-ով եւ դիմափոշով։
Օգտագործեք կրեմային ստվերաներկեր
Մարիոն խորհորդ է տալիս փայլուն, կրեմային ստվերաներկեր օգտագործել երկու պատճառով։ Դրանք գեղեցիկ տեսք ունեն, ծավալի ու փայլի էֆեկտ են ստեղծում։ Կրեմային ստվերաներկերն իդեալական բազա են չոր ստվերաներկերի համար։
«Թաց կոպերի» էֆեկտ կոնսիլերի օգնությամբ
Վիզաժիստն իր հեղինակային տեխնիկան է ստեղծել «թաց» դիմահարդարման ստեղծման համար։ Նա կոպերին նախ կոնսիլեր է օգտագործում, որը հարթեցնում է մաշկի գույնը եւ յուրօրինակ բազա դառնում։ Ապա հարկավոր է հեղուկ, թափանցիկ փայլ օգտագործել։
Մի մոռացեք տոնային կրեմը քսել ականջներին
Եվս մեկ հնարք՝ տոնայինն օգտագործել ոչ միայն դեմքին ու իրանին, այլեւ ականջի բլթակին։ «Երբեք մի մոռացեք վրձնով աշխատել նաեւ բլթակի հատվածում, հակառակ դեպքում դրանք կարող են ցույց տալ սահմանը տոնային ու մաշկի իրական նրբերանգի միջեւ»,- խորհուրդ է տալիս Քիմի վիզաժիստը։

Մոռացեք կոնտուրինգի մասին
Քիմի վիզաժիս Մարիո Դեդեիվանովիչն աղջիկներին խորհուրդ է տալիս առօրյա կյանքում հրաժարվել կոնտուրինգից, քանի որ դա անբնական տեսք ունի։ Վիզաժիստը պատմում է. «Ինձ բոլորը համարում են կոնտուրինգի հանճար, սակայն իրականում ինձ դիմահարդարման այս եղանակն այնքան էլ դուր չի գալիս։ Այն իդեալական է, եթե լուսանկարվում եք Instagram-ի համար կամ հոլովակ եք նկարում YouTube-ի համար։ Սակայն առօրյա կյանքի համար կոնտուրինգը չափազանց է»։
Վրձինները լվացեք մանկական շամպունով եւ թեյի ծառի յուղով
Վերջին խորհուրդը, որն անհրաժեշտ կլինի դիմահարդարման երկրպագուներին, վերաբերում է գործիքներին։ Մարիոն խորհուրդ է տալիս դրանք լվանալ մանկական շամպունով։ Լվանալուց հետո կարելի է մշակել թեյի ծառի յուղով եւ կրկին լվանալ ջրով։ Վրձիններն իդեալական կմաքրվեն եւ կծառայեն երկար։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ