ԽՈՅԵՐ
Շատ պատահական կհանդիպեք այն մեկին, որը նշանակալից դեր կխաղա ձեր ճակատագրի մեջ: Հնարավոր է` նրան չնկատեք ամբոխի մեջ, բայց պետք չէ հուսահատվել: Կյանքը ձեզ մեկ ուրիշ հնարավորություն էլ կընձեռի:
ՑԼԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ շատ հարգալից լեզվով խոսել: Անհրաժեշտության դեպքում նրան «Դուք»-ով դիմեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Կցանկանաք համոզվել, որ ձեր սիրելին, իսկապես, սիրում է ձեզ, ոչ թե խղճում: Բայց եթե շարունակեք համառորեն ապացույցներ փնտրել, հնարավոր է` վերջնականապես հիասթափեցնեք նրան:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Երջանկությունն ամենուր է: Այն կյանքի մանրուքների մեջ է, որոնք դուք, նույնիսկ, չեք նկատում: Շատ իզուր…Գնահատեք ձեր կյանքը, գնահատեք ձեր սիրելիին, գնահատեք այն ամենն, ինչ ունեք…
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներին համեղ ընթրիք է սպասվում: Իսկ եթե այն պարաստեք ամբողջ ընտանիքով, ընթրինքն ավելի համեղ կստացվի: Դրանից հետո միասին գնացեք զբոսնելու:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր լավագույն ընկերը կփոխի ձեր պատկերացումները ձեր սիրելիի մասին: Միգուցե, նւա դա անի, պարզապես, ասելով, որ ձեր ընտրյալն իրեն այնքան էլ, դուր չի գալիս: Իսկ ավելի հեշտ կինի, եթե ձեր անձնականը չքննարկեք ընկերների հետ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Լավ կլինի չհանդիպեք ձեր սիրելիի հետ: Ինքներդ էլ գիտեք, թե նա ինչ է ասելու ձեր պահվածքի մասին: Իսկ եթե ձեզ հաճելի է լսել նրա քննադատություններն, ապա ինչո՞ւ ոչ` հանդիպեք եւ զրուցեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կհասկանաք, որ ձեզ սկսել են ձանձրացնել սիրելիի հետ հարաբերությունները: Դրա համար պետք է նոր ու հետաքրքիր զբաղմունք մտածեք, որով կարող եք ավելի հետաքրքիր դարձնել ձեր առօրյան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Չեք ցանկանա պլանավորել սիրելիի հետ ձեր ապագան: Ձեզ դուր է գալիս այն, ինչ տեղի է ունենում ձեր միջեւ այս պահին: Դե, երբեմն, իսկապես, ավելի հետաքրքիր է նման կերպ ապրելը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Շատ տխուր կլինեք: Ձեզ կթվա, թե ձեզ ոչ-ոք չի սիրում, թե ոչ մեկին դուք պետք չէ: ՍԱկայն դա այդպես չէ, այնպես որ` մի կողմ թողեք նման բացասական մտորումները:
ՋՐՀՈՍՆԵՐ
Հիշեք այն մասին, որ ձեզ սիրում են ու գնահատում: Այս զգացմունքը ձեզ համար այնքան սովորական է դարձել, որ դուք հաճախ մոռանում եք այդ մասին: Բայց շատ իզուր… երբեմն, պետք է հիշեցնեք ձեզ, թե որքան սիրված եք շրջապատի կողմից:
ՁԿՆԵՐ
Եղեք ավելի վճռական: Եթե որոշել եք գրավել որեւէ մեկի սիրտը, ուրեմն պետք չէ ետ կանգնել այդ ցանկությունից, հատկապես, երբ հանգամանքները միայն կօգնեն ձեզ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը