Քնի պակասը հոգնածության միակ պատճառը չէ։ Որոշակի մանր ու աննշան թվացող գործերը սպառում են Ձեզ և ֆիզիկապես, և հոգեպես։
Փորձագետները պնդում են, որ քրոնիկ հոգնացության պատճառը հինմնականում մեր վնասակար սովորություններն են։
Չորս ամենագլխավոր սխալները
Դուք բաց եք թողնում մարզումները, երբ հոգնածություն եք զգում։ Էներգիան խնայելու այս վատ սովորությունը Ձեր օգտին չի աշխատում։ Ջորջիայի Համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք շաբաթական առնվազն մեկ անգամ ֆիզիկականն թեթև վարժություներ են անում, զգում են իրենց ավելի աշխույժ և հազվադեպ են հոգնում։
Ֆիզիկական կանոնավոր ծանրաբեռնվածությունը բարձրացնում է տոկունությունը, սիրտ-անոթային համակարգի արդյունավետ աշխատանք ապահովում։ Թթվածինն ավելի արագ և ավելի մեծ քանակությամբ է մատակարարվում Ձեր օրգան համակարգի հյուսվածքները։
Այնպես որ, երբ հաջորդ անգամ բազմոցին պառկած կլինեք, մտածեք այն մասին, որ եթե այս պահին զբոսնեք և մաքուր օդ շնչեք, վաղն ավելի եռանդուն կլինեք։
Դուք շատ քիչ քանակությամբ ջուր եք օգտագործում։
Նույնիսկ եթե Ձեր օրգանիզմին անհրաժեշտ օպտիմալ մակարդակից 2% ջուր է պակասում, դա արդեն լրջորեն կարող է անդրադառնալ Ձեր ակտիվ գործունեությանը։ Ջրազրկումը բերում է արյան դեֆիցիտի և թանձրացնում է այն։ Սա ստիպում է Ձեր սիրտն ավելի քիչ և անարդյունավետ աշխատել։ Այն նվազեցնում է արագությունը, դեպի մկաններ չի մատակարարվում անհրաժեշտ քանակությամբ թթվածին և սննդարար նյութեր։ Ինչպե՞ս հասկանալ, թե որքան ջուր է հարկավորր խմել։ Ձեր մարմնի զանգվածը բաժանեք 30 և ստացեք լիտրերի քանակը, որը պետք է օգտագործեք օրվա ընթացքում։
Դուք քիչ քանակությամբ երկաթ եք օգտագործում
Երկաթի դեֆիցիտից կարող եք լինել թույլ, դյուրագրգիռ, անբան, դժվարությամբ կենտրոնանալ որևիցե գործի շուրջ։ Սա մկաններում և բջիջներում թթվածնի պակասի հետևանք է։ Անեմիայի ռիսկը նվազեցնելու համար սննդակարգում հարկավոր է ավելացնել մթերքը, որը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում։ Դա կարող է լինել յուղազերծված տավարի միսը, լոբին, տոֆուն, հավկիթը (դեղնուցով), կանաչ բանջարեղենը, ընկույզը, գետնանուշի յուղը։ Խառնել այս մթերքը անհրաժեշտ է վիտամին C պարունակող մթերքի հետ՝ մաքսիմալ արդյունք ստանալու համար, քանի որ այս վիտամինը լավացնում է երկաթի յուրացումը օրգանիզմում։
Դուք պերֆեկցիոնիստ եք
Կատարելությունն անհնար է։ Եկեք լինենք ճշմարիտ՝ Դուք շատ վաղուց գիտեք դրա մասին։ Սակայն եթե պերֆեկցիոնիզմը ստիպում է Ձեզ աշխատել մինչև ուժասպառ լինելը և Դուք անընդհատ աշխատում եք աշխատանքային ժամերից դուրս, ապա արդյունքում դա կսպառի Ձեզ։
Դուք Ձեր առջև անիրական նպատակներ եք դնում, և միշտ ինքնադժգոհության պատճառներ եք գտնում։ Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն դյուրին և մոտ նպատակներ, սահմանել հստակ ժամկետներ և սովորել աշխատել առանց շեղվելու մտացիր գործոնների վրա։
Եվ հիշեք Պարկինսոնի օրենքը՝ «Աշխատանքը զբաղեցնում իր համար աբողջ հատկացված ժամանակը» ։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի զգեստով13:55, 29 օգոստոսի
Առողջ և գեղեցիկ մազերը ձեր այցեքարտն են․«Nasri care by Albert»-ի խնամքի նոր միջոցները՝ Հայաստանում13:33, 29 օգոստոսի
Պատմական հաղթանակ «Միսս ԱՄՆ 2026»-ում․ երկու երեխաների մայրն առաջին անգամ հաղթել է 30 տարեկանից բարձր տարիքում12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը10:30, 29 օգոստոսի
Բիանկա Սենսորին սկուտեղի վրա ցուցադրել է Քանյե Ուեսթի կտրված գլուխը09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը