Արքայազն Հարին կտրուկ է արտահայտվել սոցիալական ցանցերի մասին։ Մեգան Մարքլի ամուսինը վստահ է, որ ժամանակակից տեխնոլոգիաները մեծ վնաս են հասցնում հասարակությանը։
Մեծ Բրիտանիայի թագուհու թոռն ու նրա կինը, թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո, դադարել են սոցցանցի իրենց էջը վարել: Արքայազն Հարին եւ Մեգանը ցանկանում էին իրենց որդու՝ Արչիի հետ պալատից հեռու հանգիստ կյանք ունենալ։ Այժմ ամուսիններն ապրում են Ամերիկայում։
Ամուսինները վաղուց կապի մեջ չեն եղել աշխարհի հետ, բայց հիմա դա արել է արքայազն Հարին։ Նա հուզականորեն խոսել է ամբողջ աշխարհում կյանքի վրա սոցիալական ցանցերի ազդեցության մասին: Արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայրը վստահություն է հայտնել, որ սոցցանցերը հաճախ սխալ տեղեկատվություն են տարածում։
Արքայազնը նշել է, որ 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով կարանտինի շրջանում սոցցանցերի ազդեցությունը հատկապես նկատելի է դարձել: Նա ընդգծել է, որ անցյալ տարի այդ թեմայով շատ է շփվել փորձագետների հետ։ Արդյունքում դուքսը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է բարեփոխել սոցիալական հարթակները հանուն ընդհանուր բարիքի։
Հարին կիսվել է, թե ամուսնությունից հետո ինչ բարդությունների հետ են բախվել ինքն ու իր կինը։ Արքայազնի խոսքով նրանք ենթարկվել են «ցանցային բուլինգի եւ հարասմենթի»: «Կոլեկտիվ բարեկեցության հաշվետվություն է անհրաժեշտ, այլ ոչ թե միայն ֆինանսական բոնուսներ։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող են սոցցանցն ուրախությամբ շահույթ ստանալ, բայց, այդուհանդերձ, ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից», — ասել է Սասեքսի դուքսը։
Նա նշել է, որ դեռ չի պատրաստվում վերադառնալ վիրտուալ կյանք։ «Մենք կրկին կհայտնվենք սոցցանցերում, երբ դա անհրաժեշտ լինի։ Սակայն այժմ մենք զբաղված ենք այդ տարածքի ուսումնասիրությամբ եւ այն հարցով, թե ինչպես կարող ենք օգնել», — պատմել է Հարին։ Նա նշել է, որ ցանցային հարձակումներից հետո իրեն եւ կնոջն աջակցել են շատ մարդիկ՝ ողջ աշխարհից։
«Մենք շատ ենք մտածել նրանց մասին, ովքեր շատ ավելի խոցելի վիճակում են գտնվում, քան մենք, եւ այն մասին, թե որքանով են այդ մարդկանց անհրաժեշտ աջակցություն, որպեսզի իսկական հանգստություն ձեռք բերեն», - ասել է բրիտանացի արքայազնը Fast Company-ին տված հարցազրույցում, փոխանցում է Cosmo.ru-ն։
Լուսանկաները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք