Իտալացի դերասանուհի, ռեժիսոր եւ #MeToo շարժման ակտիվիստ Ազիա Արջենտոն «Ֆորսաժ» ֆիլմի ռեժիսոր Ռոբ Քոենին մեղադրել է սեռական ոտնձգության համար։ Դերասանուհու խոսքով, որն առաջիններից մեկն է մեղադրանքներով հանդես եկել ընդդեմ Հարվի Վայնշտեյնի, միջադեպը տեղի է ունեցել Վին Դիզելի մասնակցությամբ «Երեք իքս» մարտաֆիլմի վրա աշխատանքի ընթացքում։
«Առաջին անգամ եմ պատմում Քոենի մասին,- իտալական «Il Corriere della Sera» թերթի հետ զրույցում խոստովանել է Արջենտոն։ - Դա տեղի է ունեցել 2002թ.-ին, երբ մենք նկարահանում էինք «Երեք իքս» ֆիլմը։ Նա բռանաբարել ինձ՝ ստիպելով թթու խմել (սեդատիվ ազդեցությամբ նյութ, որը հաճախ է օգտագործվում բռնարարների կողմից), նրա մետ մի ամբողջ շիշ կար։ Այդ ժամանակ ես չէի հասկանում, թե դա ինչ նյութ է։ Ես առավոտյան արթնացա նրա անկողնում մերկ վիճակում»։
Արջենտոն նշել է, որ տեղի ունեցածի մանրամասները կբացահայտի իր «Anatomy of a Wild Heart» («Վայրի սրտի անատոմիան») ինքնակենսագրականում, որն իտալական գրախանութներում կհայտնվի հունվարի 26-ին։
Քոենին նախկինում արդեն իսկ մեղադրել են սեռական բռնության համար։ 2019թ.-ին Huffington Post-ը նյութ է հրապարակել, որում կինը, որը ցանկանել էր չնշել անունը, հայտարարել էր, որ դարձել է ռեժիսոր զոհը։ Նրա խոսքով՝ նա իր վրա հարձակվել է 2015թ.-ին, երբ ինքն անգիտակից է եղել։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել, երբ Քոենը զոհին գործնական հանդիպման էր հրավիրել՝ հեռուստանախագծի վրա աշխատանքները քննարկելու համար։ Քոենի փաստաբանն ի պատասխան մեղադրանքները «վրդովեցնող զրպարտություն» է անվանել։
2019թ.-ին ռեժիսոր Վալկիրիա Ուեզերի դուստրը նրան մեղադրել է սեռական բռնության համար։ Նա պատմել է, որ դա տեղի է ունեցել, երբ ինքը երեխա է եղել եւ իրեն սեքս աշխատակիցների մոտ է տարել արտասահմանում նկարահանումների ընթացքում։
Աղբյուրը՝ Kinopoisk
Լուսանկարը՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են