Նախօրեին հայտնի է դարձել, որ 53-ամյա Պամելա Անդերսոնը վեցրերոդ անգամ ամուսնացել է. դերասանուհին կյանքը կապել է իր 40-ամյա թիկնապահի՝ Դեն Հեյթերսթի հետ։ Նորությունն անսպասելի էր աստղի երկրպագուների համար, քանի որ դերասանուհին թաքցնում էր սիրավեպը։
Պամելան ներկայացրել է սիրելիի հետ ծանոթության ռոմանտիկ պատմությունն ու խոստովանել, որ շատ երջանիկ է։ Սակայն պարզվում է՝ կա նաեւ այս սիրավեպի մեկ այլ վարկած։ Եվ այն ներկայացրել է Հեյթերսթի նախկին կինը՝ Քերին, որը նրա հետ ապրել է հինգ տարի։ Նրա խոսքով՝ Անդերսոնը քանդել է իրենց ընտանիքը։ Քերին նշել է, որ ինքն ու սիրելին դաստիարակել են երեք երեխաներին՝ Հեյթերսթոնի երկու երեխաներին, որոնք ծնվել են նախորդ հարաբերությունների ընթացքում եւ Քերիի 21-ամյա դստերը՝ Դեւնիզին։
«Ես որոշեցի արտահայտվել, որովհետեւուզում եմ, որ մարդիկ իմանան՝ իմ՝ գրեթե հինգ տարվա հարաբերություններն ավարտվել են Պեմի եւ Դենի սիրավեպի պատճառով, որը սկսել է, երբ նա դեռ ինձ հետ է եղել»,- հայտարարել է նա։

Քերին պնդում է, որ ամեն բան այնպես չի եղել, ինչպես Անդերսոնն է պատմել։ Կնոջ խոսքով՝ Դենը Պամելայոի մոտ որպես շինարար աշխատել է կես տարի, նախքան նրանց միջեւ սիրավեպի սկսվելը։ Ընդ որում, նա սկզբանական շրջանում Անդրեսոնին տանել չէի կարողանում՝ նրան խենթ ու չափազանց պահանջկոտ անվանելով։
2020թ․-ի հունվարին Պամելան ամուսնացել է կինոպրոդյուսեր Ջոն Փիրսի հետ, սակայն երկու շաբաթ անց բաժանվել է՝ հայտարարելով, որ ամուսնությունն իրական չի եղել։ «Ես Դենին ասացի, որ նա պետք է հեռանա այդ աշխատանքից, քանի որ դա խենթություն էր։ Նա բոլոր կապալառուներին ասել է, որ ամուսնացել է, այդ պատճառով երբ տեսա այդ մասին նորոթունները, անմիջապես գրեցի Դենին։ Նա ծիծաղեց ու ասաց. «Նա մեծ է Անդերսոնի հորից, բայց ես կարծում եմ, որ մեր գումարային խնդիրներն ավարտվել են»։ Նա նկատի ուներ, որ Անդերսոնի ամուսինը շատ հարուստ է»,- նշում է նա։
Սակայն հետո սկսվել է կորոնավիրուսի համավարակը, եւ Դենը մնացել է Պամելայի տանը՝ նախկին սիրելիից ժամանակ խնդրելով՝ «իրեն հասկանալու համար»։ Արդյունքում նախորդ տարվա հուլիսին նա հեռացել է ընտանիքից ու վերջնականապես տեղափոխվել Անդերսոնի մոտ, որը բարձրացրել է նրա պաշտոնը. Դենը դարձել է նրա անձնական թիկնապահը։
Քերին նշում է, որ Դենն ու Պամելան իրենց դեռահասաների նման են պահում։ «Երբ նա նախորդ տարի 40 տարեկան դարձավ, Պամելան նրանց նավակ գնեց։ Նա արդեն երեք անգամ վնասել է Պամելայի մեքենան ու երկու անգամ՝ նավակը։ Նրանք նստած են իրենց տան արածքում ու խմում են. դա կարծես Դենի ու Պեմի շոուն լինի»,- պնդում է նա։
Նա պնդում է, որ Անդերսոնի ու Հեյթերսթի ամուսնությունը երկար չի տեւի։ «Պեմը չի կարող հպարտանալ հաջող ամուսնություններով։ Այդ պատճառով երբ համավարակն ավարտի, եւ նա կարողանա վերդառնալ ճամփորդություններին ու նախկին կյանքին, կարծում եմ՝ դա կավարտվի»,- նշում է նա։
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ Andreas Rentz/Getty Images, Heather Ross
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին10:34, 27 հոկտեմբերի
Ռոբ Քարդաշյանը արձագանքել է իր վերջին հազվագյուտ լուսանկարներին, որոնք տարածվել են համացանցում. «Խելագարի տեսք ունեմ»10:01, 27 հոկտեմբերի
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին». Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի կողմից մրցանակ ստանալու մասին09:00, 27 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև