Փերիս Հիլթոնը հանդես է եկել զգացմունքային հայտարարությամբ, որում պատմել է Provo Canyon School գիշերօթիկ դպրոցում բռնության փորձի մասին: Նրա խոսքերն ուղղված են եղել կրթական հաստատություններում դաժան վերաբերմունքի դադարեցման մասին օրինագծի աջակցությանը։

«Իմ անունը Փերիս Հիլթոն է, եւ ես բռնության եմ ենթարկվել կրթական հաստատությունում։ Այսօր ես հանդես եմ գալիս հարյուր հազարավոր երեխաների անունից, ովքեր ներկայումս գտնվում են Միացյալ Նահանգների ողջ տարածքի գիշերօթիկ հաստատություններում։ Վերջին 20 տարիների ընթացքում մշտապես մղձավանջեր էի երազումս տեսնում, որ ինձ գիշերվա կեսին առեւանգում են երկու անծանոթներ, խուզարկում եւ փակում սենյակում։ Ես ամեն օր ենթարկվել եմ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության։ Ես կտրվել էի արտաքին աշխարհից եւ զուրկ էի իմ բոլոր իրավունքներից։ Առանց ախտորոշման ստիպված էի վերցնել դեղորայք, որոնցից զգում էի թուլություն եւ մարմինս թմրած էր։ Ինձ հետեւում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ես լոգանք էի ընդունում կամ գնում էի ցնցուղ։ Ես զգում էի, թե ինչպես են նրանք նայում իմ մերկ մարմնին․ դա նվաստացուցիչ է», - խոստովանել է շիկահերը։

Հիշեցնենք, որ ծնողները Փերիսին 11 ամսով ուղարկել են Provo Canyon School գիշերօթիկ հաստատություն՝ իր անվերջ երեկույթների համար պատիժը կրելու համար: Շիկահեր աղջիկը 16 տարեկան էր: Բռնության մասին աստղն առաջին անգամ պատմել է This Is Paris վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին նրա YouTube-յան ալիքում: Այն ժամանակ նա հայտարարել է․ «Ես ցանկանում եմ, որ նման հաստատությունները փակվեն, որ նրանք պատասխանատվություն կրեն։ Եվ ես ուզում եմ լինել երեխաների ձայնը, իսկ հիմա նաեւ մեծահասակների ձայնը, ովքեր նման փորձ ունեն։ Ես ուզում եմ, որ դա ընդմիշտ դադարեցվի, եւ իմ ուժերի սահմաններում ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»։
Լուսանկարը՝ Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 սեպտեմբերի
Z սերունդը ցանկանում է սեքս, բայց վախենում է հետևանքներից. Ինչու են երիտասարդ ամերիկացիները ավելի ու ավելի հաճախ հրաժարվում սեռական հարաբերություններից22:31, 24 սեպտեմբերի
Պանիրը թույլատրելի է, կարագը՝ զգուշությամբ. գիտնականները պարզել են, թե որ ճարպոտ սննդամթերքներն են իսկապես առողջարար21:16, 24 սեպտեմբերի
Աթենքը մարտահրավեր է նետում Դուբային. Ինչպես է հին մայրաքաղաքը վերածվում հարուստ արտագաղթողների համար նոր դրախտի20:10, 24 սեպտեմբերի
Քրեական անցյալով շքեղություն. Cartier մատանիները, Hermès-ի և Louis Vuitton-ի պայուսակները սկանդալից հետո վաճառվում են 2.4 միլիարդ դոլարով19:29, 24 սեպտեմբերի

16:44, 24 սեպտեմբերի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը զարմացրել է կրակոտ վերականգնողական ընթացակարգով16:19, 24 սեպտեմբերի
Բաց թևերը հանգեցրել են սկանդալի. դատավորը նկատողություն է արել փաստաբանին, իսկ կին գործընկերները վատաբանել են չափազանց բաց զգեստի համար15:16, 24 սեպտեմբերի
Bentley-ն ներկայացրել է իր առաջին «մատչելի» էլեկտրական ամենագնացը՝ Torcal-ը, 230,000 դոլարով14:53, 24 սեպտեմբերի
Համբույրներ, տնքոցներ և սեքսի իմիտացիա. Միլանում Diesel–ի շոուն ցնցել է հանդիսատեսին14:23, 24 սեպտեմբերի
Քիթ Հարինգտոնը կրկին խոսել է «Գահերի խաղի» Ջոն Սնոուի սփին-օֆֆի մասին. «Կա տարբերակ, որի դեպքում այն կարող է աշխատել»13:45, 24 սեպտեմբերի
«Երեխաները թաքնվել էին պահարաններում». Ջիգանը 10-ժամյա մղձավանջ է հրահրել՝ կրակոցներով և պատանդ վերցնելով էլիտար թաղամասում13:21, 24 սեպտեմբերի
Արքայազն Հարրին ԱԲ–ն անվանել է «գլխավոր շողոքորթ» և կոչ արել պաշտպանել երեխաներին դրանից