Սուրբ Վալենտինի օրը Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը առանձին կանցկացնեն։ Այս մասին առնվազն պնդում են People ամսագրի անանուն աղբյուրները։ Այժմ ամուսինները գտնվում են ամուսնալուծության գործընթացում եւ գրեթե դադարել են շփվել: Նույնիսկ լուրեր էին պտտվում, որ Քանյեն Լոս Անջելեսի արվարձանում գտնվող իրենց տանից դուրս է բերել իր բոլոր իրերը եւ դադարել է ամուսնական մատանի կրել։ Աղբյուրի խոսքով՝ Քիմը փետրվարի 14-ին կտոնի երեխաների եւ ընտանիքի հետ:

Նա սիրում է անակնկալներ մատուցել եւ այդ օրվա համար ինչ-որ հատուկ բան է պատրաստում։ Նա չի շփվում Քանյեի հետ եւ արդեն հստակ կենտրոնացած է իր ապագայի վրա:

Հիշեցնենք, որ Հոլիվուդի եւ համացանցի ամենահայտնի զույգի բաժանման մասին լուրը հնչել է ամանորյա տոների ժամանակ: Այս մասին առաջինը հայտնել է Page Six-ը՝ վկայակոչելով բազմաթիվ «ստուգված աղբյուրների»։ Նրանց տեղեկություններով՝ ռեալիթի-շոուի աստղը վարձել է փաստաբան Լորա Վասերին, որը ժամանակին զբաղվել է Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործընթացով, համագործակցել է Հայդի Քլումի, Ռայան Ռեյնոլդսի, Քրիստինա Ագիլերի, Հիլարի Դաֆի եւ այլ աստղերի հետ: Քիմն ու Քանյեն սուրբծննդյան արձակուրդներն արդեն առանձին են անցկացրել։ Անանուն աղբյուրների տվյալներով՝ ամուսնալուծությունից հետո Քանյեն մտադիր է տեղափոխվել Լոնդոն եւ զարգացնել իր Sunday Service Choir նախագիծը Եվրոպայում, իսկ Քիմը, որը պատրաստվում է վաճառել Լոս Անջելեսում նրանց տունը, ցանկանում է խորանալ իրավագիտության մեջ:
Աղբյուրը՝ Hello
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 12 հոկտեմբերի
«Մահանալ ներկայացումից հետո և ցատկել պարաշյուտով 100 տարեկանում». Ջուդի Դենչը չի վախենում ո՛չ ծերությունից, ո՛չ մահից11:28, 12 հոկտեմբերի
«Սպագետի սպանող». Բրուքլին Բեքհեմը ծաղրի ալիքի է բախվել վերջին խոհարարական տեսանյութի պատճառով11:11, 12 հոկտեմբերի
Քելլի Քլարքսոնը քննադատել է խանութը նվաստացուցիչ գնումներից հետո. «Դուք հիմար եք»10:30, 12 հոկտեմբերի
Սիրահարված Լյուիս Հեմիլթոնը և հիասքանչ Քիմ Քարդաշյանը հանդիպել են Սինգապուրի Գրան պրիում09:00, 12 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 11 հոկտեմբերի
Սյուզան Մարգարյանի արձագանքը Սիրուշոյի պատմությանը, Fashion Week-ն ու Երևանի 2808-ամյակը․ Instagram-ը՝ այս շաբաթ16:04, 11 հոկտեմբերի

14:30, 11 հոկտեմբերի
Կրեմի և ասպիրինի փոխարեն՝ տավարի ճարպ պիլինգի համար. գեղեցկության խորհուրդներ բլոգերներից, որոնք ավելի լավ է չկրկնել12:25, 11 հոկտեմբերի
Հայկական ոճ. նոր հայացք աշնանային դասականներին10:30, 11 հոկտեմբերի

09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է