«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Վշտի ու ցավի մեծ զգացում կար». «Եվրատեսիլ 2017»-ին Կիպրոսը ներկայացրած Հովիգը` հայկական երգերի քավըրների, պատերազմի շրջանում իր ապրումների ու հայտնի հայ երգչուհու հետ սպասվելիք զուգերգի մասին

14:11, 3 մարտի

Կիպրահայ երգիչ Հովիգը (Հովիկ Դեմիրճյան), որը «Եվրատեսիլ 2017»-ին “Gravity” երգով ներկայացնում էր Կիպրոսը, վերջին շրջանում հաճախ է կիսվում հայտնի հայկական երգերի քավըր տարբերակներով:

Պատերազմից հետո Հովիգն իր ապրումները ներկայացրեց Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» երգի միջոցով, որին հաջորդեցին նաեւ «Մարտիկի երգը» եւ «Հայի աչքեր» ստեղծագործությունների քավըրները:

NEWS.am STYLE-ը Եվրոպայում ճանաչում վայելող հայ երգչի հետ զրուցել է հայերեն երգելու, միջազգային լսարանի արձագանքի ու պատերազմի շրջանում իր էմոցիաների մասին: Հովիգը նաեւ բացահայտել է իր առաջիկա նորությունը, որը, հատկապես, կհետաքրքրի հայ լսարանին:

«Ես մեծացել եմ`լսելով շատ տարբեր ոճերի երաժշտություն, եւ հայկական երաժշտությունն այն ժանրն է, որին ես միշտ վերադառնում եմ. այն ինձ ոգեշնչում է, ինչպես երգեր գրելիս, այնպես էլ օգնում սովորել մեր հրաշալի երգիչներից»,-անդրադառնալով հայկական երգերի կատարմանը` նշեց երգիչը, նաեւ հավելեց.

«Տեսնում եմ, որ ամբողջ աշխարհի հայերը բարձր են գնահատում բոլոր ժամանակների ամենասիելի հայկական երգերի իմ կատարումները: Իհարկե, երաժշտության բոլոր տեսակների մեջ էլ հրաշք կա, բայց այդ հրաշքն ավելի մեծ է, երբ խոսքերը քեզ համար հարազատ լեզվով են: Իմ սրտում հայկական երաժշտությունը միշտ էլ տեղ ունի, եւ շուտով իմ երգացանկում կլինեն ե´ւ նոր քավըրներ, ե´ւ օրիգինալ հայկական երգեր»:

Խոսելով երգերի ընտրության մասին` Հովիգն ասաց.

«Ես հատուկ չեմ ընտրում այն երգերը, որոնք ներկայացնում եմ քավըր տարբերակով. սովորաբար այսպես է լինում` երբ ազատ ժամանակ եմ ունենում, վերցնում եմ կիթառս ու սկսում երգել, եւ երբ դա ինձ դուր է գալիս, որոշում եմ տվյալ երգը ներկայացնել ամբողջական քավըր տարբերակով: Ասեմ ավելին` շատ ավելի հաճախ պատահում է, որ սկսում եմ որեւէ երգ երգել, բայց կարճ ժամանակ անց բաց եմ թողնում դա, որովհետեւ դա ինձ չի ոգեշնչում»:

Հովիգն ուրախությամբ հավելեց` տարբեր երկրների երկրպագուները, որոնք, նույնիսկ, չեն հասկանում հայերեն, հիացմունքով են գրում հայկական երգերի իր կատարումների մասին.

«Երկրպագուներս սիրում են հայերեն կատարումներս: Մեր լեզուն գեղեցիկ է, իսկ մեր արտիստներն այնքան գեղեցիկ պատմություններ են ներկայացրել այդ երգերում, որոնք հեշտությամբ գրավում են նաեւ միջազգային լսարանին: Երբ զգում եմ, որ պատմությունը շատ ուժեղ է, նաեւ անգլերեն սուբտիտրեր եմ օգտագործում, որպեսզի հեղինակի մեսիջը հասնի շատերին»:

Իսկ հայ լսարանի համար երգիչը նոր անակնկալ ունի, որի մասին առայժմ միայն նշեց հետեւյալը`

«Այս պահին աշխատում եմ հայերենով օրիգինալ երգի վրա, որը զուգերգ է լինելու մի շատ հայտնի ու հաջողակ հայ երգչուհու հետ, այնպես որ` այս շրջանում ոչ մի քավըր մի սպասեք, քանի որ ամբողջ ուշադրությունս այդ երգի վրա եմ կենտրոնացրել (ծիծաղում է):

Անդրադառնալով պատերազմի շրջանում իր ապրումներին` երգիչը նշեց.

«Իհարկե, ես էլ, ինչպես աշխարհի բոլոր հայերը, օր ու գիշեր հետեւում էի Արցախում կատարվող իրադարձություններին: Ներսումս միայն վիշտ ու ցավ էր: «Ո՞ւր էիր Աստված» կատարմանս մեջ նկարագրված է այն, ինչ ես զգում էի: Վշտի ու ցավի մեծ զգացում կար... Ցավոք սրտի` Արցախում դեռ չեմ եղել, բայց հուսով եմ` մի օր կհաջողվի այցելել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Հովիգի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search