Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

«Կարիերայում առաջ գնալու գերադասությունը ավելի հաճախ տրվում է տղամարդկանց…». Աստղիկ Սաֆարյանը՝ կանանց իրավունքների եւ խնդիրների մասին

13:11, 8 մարտի

Աստղիկ Սաֆարյանը կարծում է՝ Հայաստանում կանայք պետք է ավելի հաճախ եւ համարձակորեն խոսեն իրենց իրավունքներից, քանի որ դրա պակասն է բերում նրան, որ մեր երկրում կանանց իրավունքներն այնքան էլ պաշտպանված չեն: NEWS.am STYLE-ի հետ մարտիության զրույցում Աստղիկի հետ անդրադարձել ենք նաեւ այլ թեմաների:

Կին լինելու առավելություններն՝ ըստ քեզ:

Կինն ունակ է լույս աշարհ բերել նոր էակի. դրանից ավելի մեծ սռավելություն, ըստ իս, առհասարակ, գոյություն չունի:

Իսկ որո՞նք են բարդ կողմերը…

Մեր օրերում կնոջ ֆունկցիաները մի քիչ շատացել են. ընտանիք, աշատանք, երեխաների դաստիարակություն… այս ամենին զուգահեռ կինը պետք է նաեւ հետեւի իր արտաքինին՝ գեղեցիկ եւ խնամված տեսք ունենա, հետեւի իր ինքնազարգացմանը եւ այլն… Այս ամենը հաճախ բերում է ֆիզիկապես եւ հոգեպես հոգնածության, որից դուրս գալու համար կինը նաեւ պետք է լինի ուժեղ:

Կանացիության մասին ամենատարօրինակ կարծրատիպն՝ ըստ քեզ:

Այն, որ կանացիությունն ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ կնոջ կողքին լինում է տղամարդ: Չեմ ընդունում այս միտքը, քանի որ, երբ կինն, իրոք, բնույթով կանացի է, պարտադիր չէ, որ նրա կողքին լինի տղամարդ... Կանացիությունը եւս շնորհ է, որը, կարծում եմ, ամեն մեկին տրված չէ:

Ո՞ր ժամանակաշրջանի նորաձեւությունն է քեզ ավելի հոգեհարազատ:

Միշտ ներկան:

Ե՞րբ ես առաջին անգամ դիմահարդարվել:

Հիշում եմ, որ ուշ եմ սկսել դիմահարդարվել, քանի որ make up-ի սիրահար չէի: Անգամ ուսանողական տարիներին չէի դիմահարդարվել մինչեւ չորրորդ կուրս: Առաջին անգամ հենց այդ ժամանակ սկսեցի շպարվել, երբ նաեւ մասնակցում էի «Հայ սուպերսթար» նախագծին: Նկարահանուների համար «ստիպված էի» դիմահարդարվել, քանի որ եթերին դա անհրաժեշտ էր (ծիծաղում է):

Ո՞ր տարիքից ես քեզ սկսել զգալ կանացի ու հմայիչ:

Եթե անկեղծ՝ կանացի եւ հասուն ինձ սկսել եմ զգալ 26-27 տարեկանում: Դա այնքան ճիշտ ժամանակին էր, քանի որ այդ զգացողությունն ինձ նոր շունչ տվեց:

Եթե մեկ օրով լինեիր տղամարդ...

Երբեք հուսախաբ չէի անի որեւէ կնոջ:

Կանանց ու տղամարդկանց միջեւ ամենանյարդայնացնող խտրականությունը, որին երբեւէ բախվել ես:

Կարիերայում հաճախ եմ նկատել այդպիսի խտրականություն, երբ առաջ գնալու գերադասությունը ավելի շատ տրվում է տղամարդկանց…

Կնոջը գեղեցիկ է դարձնում...

Նրա նրբությունն ու կիրթ լինելը:

Հանրությանը հայտնի ամենաազդեցիկ կանայք՝ ըստ քեզ:

Ինձ համար կնոջ իդեալ է Ջենիֆեր Լոպեսը, հատկապես՝ հիմա, երբ նա արդեն 50-ն անց է:

Ըստ քեզ՝ կանա՞յք են ավելի հմուտ քաղաքականության մեջ, թե՞ տղամարդիկ:

Կանայք, ուղղակի, ավելի էմոցիանալ են, իսկ քաղաքականությանը պետք է ռացիոնալ մոտեցում: Այն կանայք, որոնց մոտ առկա է ե´ւ մեկը, ե´ւ մյուսը, հաջողում են քաղաքականության մեջ:

Ի՞նչը կարող է քեզ բարդութավորել:

Ես աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի ոչինչ ինձ չբարդութավորի:

Կնշե՞ս հայտնի մի տղամարդու, որը քեզ համար իդեալական է:

Հայտնի տղամարդկանցից կարող եմ նշել անուններ, բայց կարծում եմ՝ դա պետք է լինի իմ ապագա ամուսինը, եւ միայն նրա՝ ինձ համար իդեալական համարելու դեպքում է, որ կընտրեմ նրան՝ որպես ամուսին եւ որպես մարդ, որի հետ կցանկանամ շարունակել կյանքիս մյուս մասը: Նա ոչ թե պետք է իդեալական լինի, այլ իմ հոգուն համապատասխան, եւ այդ դեպքում ես նրան կհամարեմ իդեալական:

Հայաստանում, ըստ քեզ,  պաշտպանվա՞ծ են կանանց իրավունքները: Եղե՞լ է, որ բախվես հակառակին:

Հայաստանում կանայք այս թեմայով շատ են լռում.... իսկ աշխարհի շատ երկրներում միշտ անդրադառնում են դրան, այդպիսով կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները:

Մարտի 8-ին, սովորաբար, նվերներ սպասո՞ւմ ես, կամ տալի՞ս ես: Ո՞րը կլինի քեզ համար ամենասպասված նվերը:

Նվերների չեմ սպասում, չնայած՝ միշտ ստանում եմ: Դե, առաջնահերթ հայրս է նվերներ անում, ով չի մոռանում իմ ոչ մի տոնը (ծիծաղում է): Այլ մարդկանց կողմից շնորհավորանքներ եւ նվերներ էլ են շատ լինում: Ինքս էլ սիրում եմ նվերներ անել ընկերուհիներիս, դա եւս հաճելի է:

Ի վերջո, ի՞նչ է ուզում կինը տղամարդուց:)

Ուշադրություն, ապահովություն եւ ստաբիլություն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search