Դերասանուհի Շերոն Սթունը հայտնել է, որ «Արագ եւ մեռած» ֆիլմում դերի համար իր գրպանից վճարել է Լեոնարդո դի Կապրիոյին։ «TriStar Pictures» ստուդիան չի ցանկացել նրան աշխատանքի վերցնել, հայտնում է Insider-ը։
Դերասանն այդ ժամանակ նոր էր սկսում կարիերան եւ դեռ չէր նկարահանվել «Ռոմեո եւ Ջուլիետ» (1996) եւ «Տիտանիկ» (1997) ֆիլմերում, որոնք նրան հայտնի են դարձել ամբողջ աշխարհում։ Սակայն Շերոն Սթոունն առաջիններից է եղել, որ նկատել են ոչ այնքան հայտնի արտիստի ներուժը։
Սթոունը, որը 1995թ․-ի ժապավենի պրոդյուսերներից մեկն է եղել, իր հուշագրություններում պատմում է, որ «TriStar Pictures» ստուդիայի ներկայացուցիչները բազմաթիվ դեռահասների են փորձել դերի համար, այդ թվում 19-ամյա դի Կապրիոյին, սակայն չեն ցանկացել նրանց հետ պայմանագիր կնքել։ «Իմ կարծիքով՝ Լեոնարդո դի Կապրիո անունով այդ երեխաներից միակն էր, որ հաջողությամբ անցավ լսումները։ Նա միակն էր, որը ճշմարտանման խաղաց այդ հայտնի տեսարանը, որում արտասվում էր՝ հորը խնդրելով իրեն սիրել այնպես, կարծես հակառակ դեպքում կմահանա»,- հուշագրություններում նշել է դերասանուհին։

Սթոունը շարունակել է պնդել, որ «TriStar Pictures»-ը աշխատանքի վերցնի հենց դի Կապրիոյին։ «Ստուդիայում ասացին, որ եթե ես այդքան շատ եմ ցանկանում նրան տեսնել այդ ֆիլմում, կարող եմ նրա աշխատավարձը վճարել իմ գրպանից։ Ես այդպես էլ արեցի»,- խոստովանել է «Օսկար» մրցանակի հավակնորդը։
Դերասանուհու խոսքով՝ ինքը ստիպված է եղել նաեւ պայքարել Սեմ Ռեյմիին աշխատանքի ընդունելու համար։ Այդ ժամանակ ստուդիան նրան ճանաչում էր որպես փոքր բյուջեով սարսափ ֆիլմերի հեղինակ «Չարագուշակ մեռյալների» մասին։
Նրա դեպքում եւս Սթոունին հաջողվել է համոզել պրոդյուսերներին՝ նշելով, որ Ռեյմին «գրեթե անվճար կաշխատի»։ Արդյունքում նրան ընտրել են որպես ռեժիսոր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին