Սիրելի աղջիկներ, ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել ձեզ որոշ հնարքներով, որոնց շնորհիվ դուք ավելի սլացիկ տեսք կունենաք. Եվ այսպես, սկսենք։
✔ Կարեւորը բալանսն է

Թափվող կտորից երկարափեշ զգեստը ծածկում է մարմնի բոլոր խնդրահարույց հատվածները` շեշտը դնելով շահեկանների՝ անրակների, ուսերի եւ իրանի վրա:
✔Վերնաշապիկ զգեստ․ գերազանց ներդրում Ձեր զգեստապահարանում


Լակոնիկ, ոչ կիպ ձեւվածքով զգեստը թույլ կտա համատեղել այն տարբեր աքսեսուարների հետ եւ ստեղծել բազմաթիվ կերպարներ։ Կարոն եք կրել հանդիպման, ընկերուհիների հետ սրճարան եւ աշխատավայր գնալիս։
✔Համաչափության սկզբունք

Երկրաչափական պրինտով զգեստ ընտրելիս ուշադրություն դարձրեք պատկերի չափսին։ Մանրը տեսողականորեն փոքր ցույց կտա ձեր կազմվածքը։ Ինչպես նաեւ խուսափեք հորիզոնական զոլերից եւ մեծ շրջանակներով պրինտից։
✔ Ինչպե՞ս կրել բարակ տրիկոտաժ

Այստեղ մեզ կօգնի բազմաշերտության սկզբունքը։ Տրիկոտաժե զգեստների հետ կրեք վերնաշապիկներ, կամ կոմպլեկտ՝ զգեստ եւ կարդիգան։ Մեզ համար կարեւոր է տարածք ստեղծել մարմնի եւ կտորի միջեւ, որպեսզի խուսափենք հագուստի կիպ նստելուց։ Բացի այդ, բազմաշերտ կերպարները տպավորություն են ստեղծում, որ մտածված են ու գրավում են շրջապատի ուշադրությունը։
✔ Երեկոյան կերպար



Ընտրելով փեշի վրաբերվածքով հագուստ՝ ուշադրություն դարձրեք կտորին, այն պետք է լինի «ծանր»։ Նախընտրելի է, որ զգեստի երկարությունը ծնկից ներքեւ լինի, որպեսզի շարժման ժամանակ խուսափեք անհարմար իրավիճակներից։ Եթե ձեր զգեստի վրա V-աձեւ բացվածք կա, խորհուրդ եմ տալիս կտրվածքի այնպիսի խորություն ընտրել, որ այն ընդգծի անրակները:
Ձեր՝ Թերեզա Կարապետյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է