Ռացիոնալ զգեստապահարանի երկրպագուները, որի հիմքում ընկած են լակոնիկ իրեր, առանց աքսեսուարների չեն կարող։ Դրանք այստեղ առանցքային դեր են խաղում։ Ամենաունիվերսալներից մեկը մետաքսե շարֆն է։ Այն կարող է վերափոխել ցանկացած ձանձրալի հանդերձանք եւ դառնալ կերպարի հատուկ վառ շեշտը։

Բարակ փաթաթում ենք եւ կապում պարանոցին։ Համալրում ենք մի քանի կախազարդերով շղթաներով: Կրում ենք ուղիղ ձեւվածքի հասարակ բլուզի կամ տղամարդկանց ոճի միատոն վերնաշապիկի հետ՝ արձակելով վերին կոճակները։ Կարելի է հանգիստ ավելացնել բազմաշերտություն՝ ուսերին գցելով բաճկոն, կաշվե կամ ջինսե պիջակ։ Հենց այսպիսի էկլեկտիկ համադրություններն են գտնվում տղամարդու եւ կանացիի, կոպիտի ու նուրբի, պարզի ու բարդի սահմանագծում, որոնք այսօր հատկապես արդիական են։
Հակաթրենդ․ վզկապի եւ կիպ գրասենյակային վերնաշապիկի համադրություն, բայց այստեղ հարցը պարանոցի աէսեսուարը չէ, այլ բլուզի ոչ ակտուալ ձեւվածքը։


Նույն կերպ կարող եք կապել մեծ չափի շարֆը՝ ազատ թողնելով երկար ծայրերը։ Կրում ենք միագույն, հաստ կտորից զգեստների կամ թեթեւ, ազատ շապիկի հետ։ Ամենահամարձակները կարող են կրկնել պոդիումային տարբերակը։ Versace-ի դիզայներներն առաջարկում են ապագա աշնանն այն կրել բրդյա կոստյումի հետ։ Սառը եղանակին դա եւ նորաձեւ է, եւ պրակտիկ:

Ծալում ենք եռանկյունաձեւ եւ կապում արեւմտյան կովբոյների ոճով: Լրացնում ենք խոշոր թրենդային ականջօղերով։ Իսկ ավելի համարձակների համար անել այնպես, ինչպես Chanel-ի ցուցադրությանը։ Համադրում ենք բարակ շղթայով կախազարդի կամ միաժամանակ տարբեր մասշտաբի մի քանի շղթաների հետ։


Համադրում ենք բլուզի կամ տոպի հետ։ Աութֆիթը կլինի շատ ավելի նորաձեւ, եթե ավելացնեք երկրորդ շերտ՝ ջինսե կամ, այսպես կոչված, աշխատանքային բաճկոնը։ Chanel-ի դիզայներներն օգտվել են այդ տարբերակից հաջորդ ամառվա հավաքածուի ցուցադրության ժամանակ։
Զգեստի հետ համադրության մեջ շարֆն օգտագործում ենք որպես գոտի․ դա եւ հարմար է, եւ արդիական:

Շարֆը որպես սանրվածքի տարր: Անփույթ ձեւով կապել ցածր հավաքված մազափնջին։ Գեղեցիկ աքսեսուարի ծայրերը կարող են մազերից կարճ կամ երկար լինել։ Երկու դեպքում էլ այն դինամիկա կհաղորդի կերպարին։ Առավել հետաքրքիր կնայվի, եթե գլխաշորի պրինտը համահւոնչ լինի հագուստի տարրերից որեւէ մեկի հետ (տաբատ, կիսաշրջազգեստ, կոշիկ)։
Բացի այդ, այն կարել է փաթաթվել մազերին: Զբոսանքի կամ ընկերների հետ հանդիպման համար մենք բարձր սանրվածք ընտրել, աշխատանքի համար՝ ցածր մազափունջ: Մետաքսե աքսեսուարը հարմար կլինի ցանկացած առիթի: Այն կարող է լինել միակ վառ շեշտադրումը, կամ համակցվել այլ հագուստի տարրերի հետ։


Շարֆն աբադոկի փոխարեն։ Ոչ բոլորն են համարձակվում է կրել մեծ թավշյա մազակալ, սակայն թրենդային լինելու համար արժե այն փոխարինել շարֆով։ Դիմանկարային գոտում նման աքսեսուարը զուգտկված զարդերով շրջապատի ուշադրությունը կգրավի դեպի դեմքը, ուստի կարեւոր է հոգ տանել որակյալ դիմահարդարման մասին, իսկ կերպարի մնացած մանրամասները թողնել առավելագույնս չեզոք։

Աղբյուրը՝ Marieclaire
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ