«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գնացել էի պրեմիերայի». Get over here! - «Mortal Kombat»  

20:37, 16 ապրիլի

Համակարգչային խաղերը վաղուց արդեն դարձել են արվեստ։ Եվ եթե նախկինում դրանց բարձրագույն գնահատականն էր «նման է կինոյի» արտահայտությունը,  ապա այժմ այս ոլորտը շատ առաջ  է գնացել։

Շատերը մինչեւ օրս ջերմությամբ են հիշում 1995 թվականի «Mortal Kombat»-ի Էկրանավորումը, որը դեռ համարվում է հիանալի օրինակ, թե ինչպես է պետք խաղը մեծ էկրաններ տեղափոխել։ Ի՜նչ արժե միայն ֆիլմի սաունդթրեքը։

Եվ ահա քառորդ դար անց ի հայտ է գալիս «Mortal Kombat»-ի նոր, միանգամայն արժանի էկրանավորումը։ Մի փնտրեք այս ֆիլմում բարձր շարժառիթներ, խորը բովանդակություն, բարոյական երկընտրանքներ, մոռացեք այս ամենի մասին:

Սա ֆիլմ է «Ֆայթինգի» մասին, այստեղ գլխավորը անդիմադրելի հմայք ունեցող կերպարներն են, մարտերի հիանալի բեմադրած տեսարանները, ընդհանուր մթնոլորտը, հումորի ու ինքնահեգնանքի մեծ ծավալը։ Եվ ընդհանրապես, R (18+) վարկանիշով ֆիլմը պետք է համապատասխանի չափանիշին:

Բացի այդ, ոչ մի դեպքում պետք չէ համեմատել նոր ֆիլմը նախորդի հետ։ Երկուսն էլ իրենց ժամանակի արդյունք են, ուստի յուրաքանչյուրը լավն է յուրովի:

Քասթինգը շատ ուրախացրեց, գրեթե անհայտ դերասաններն իրենց դերերում շատ բնական են դիտվում: Նրանց առջև դրված չէր պատկերել բարդ կերպարներ, բայց խնդիրները, որոնք դրված էին նրանց առաջ, նրանք կատարել են հոյակապ։

Բոլորին, վստահ ենք, կգրավի Կանոյի կերպարը՝ հումորի եւ խելահեղ խարիզմայի գեներատորը։

Իսկ Sab-Ziro-ի կերպարը իրական վախ է  ներշնչում, պատահական չէ, որ հերոսները խոստովանում են, որ միայնակ չեն կարող հաղթել նրան։

Սառցե մարտիկի կարողությունները շատ տպավորիչ են։ Ստեղծագործական խումբը հիասքանչ էկրանավորել է խաղերից կապույտ նինձյայի գրեթե բոլոր հայտնի հնարքները, իրենցից էլ բաներ են ավելացրել, որոնք շատ տպավորիչ են, հատկապես ճակատամարտի ընթացքում։

Ֆիլմի բյուջեն ընդամենը 40 մլն դոլար է։ Հոլիվուդի համար այդ գումարն ընդամենը գրպանի ծախս է։ Եվ ստացվում է, որ համեմատաբար համեստ գումարի համար լավ ֆիլմ է նկարահանվել ինչպես պրակտիկ, այնպես էլ համակարգչային էֆեկտներով։

Եվ իհարկե, ամենակարեւոր բանը «Mortal Kombat»-ում,  մարտերն են։ Այստեղ դրանք նայվում են որպես շատ իրական: Ամեն շարժում եւ յուրաքանչյուր հարված  ընկալվում է որպես իսկական։ Չկա այնպիսի տպավորություն, թե նայում ես բեմադրած պար մարտական ոճով:

Տորթի վրա դրված բալ է դարձել R վարկանիշը, որը թույլ է տվել ստեղծողներին օգտագործել Fatality-ները՝ հակառակորդին սպանելու արյունալի եւ դաժան վերջնահարված, որը շատ տպավորիչ է դիտվում մեծ էկրանին:

Նոր էկրանավորումը կարելի է անվանել հաջող, նույնիսկ որոշ թերությունները հաշվի առնելով։ Այո, կա մի զգացում, որ ֆիլմը լակոնիկ է եւ նրան պակասում է  մասշտաբը, բայց, երբ լսում ես  բյուջեի չափի մասին, այդ մանրուքներին ուշադրություն չես դարձնում։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել