ԽՈՅԵՐ
Կհասկանաք, որ հոգնել եք ամեն ինչից: Ձեր միակ ցանկությունը խաղաղությունը եւ հանգիստը կլինի: Այս հարցում ձեզ պետք է փորձի աջակցել սիրելին: Եթե դա նրա մոտ ստացվի, ապա նա իսկական փրկիչ կլինի:
ՑԼԵՐ
Ստիպված կլինեք բավականին երկար համոզել սիրելիին այս կամ այն քայլի ճշմարտացիությունը, որը կցանկանայիք տեսնել նրա կողմից: Պարզ չէ՝ կստացվի դա ձեզ մոտ, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, ինքներդ պետք է անեք այդ քայլը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեզ ձանրձացրե՞լ է սիրելիի հետ հարաբերությունների միապաղաղությունը: Պետք չէ վհատվել, այն շուտով կանցնի, չնայած որ՝ ոչ այնքան բարի ավարտով: Հնարավոր է՝ վիճեք սիրելիի հետ:
ԽԵՂԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին գովասանքի է արժանի, քանի որ նա շարունակում է մնալ ձեր կողքին՝ չնայած ամեն ինչին: Դա իսկապես նման է քաջագործության: Դուք իքներդ էլ հասկանում եք, որ ձեզ հետ հատկապես այս շրջանում շատ դժվար է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու է շրջապատն իր հանդեպ նման կերպ տրամադրված: Որպես շահագրգիռ կողմ՝ դուք պետք է հետաքրքրված լինեք առավելագույնս հասկանալի նրան բացատրել, որպեսզի նրա համար այդքան էլ ցավալի չլինի:
ԿՈՒՅՍԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ խիզախություն դրսեւորել, անգամ եթե դուք թույլ սեռի ներկայացուցիչ եք: Դա ձեզ շատ անհրաժեշտ է, որպեսզի հաղթահարեք բոլոր առումներով դժվար շաբաթը: Անձնական կյանքը բացառություն չի կազմում, թեեւ սրանից էլ դուք գլուխ կհանեք առանց բարդությունների:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ինչ էլ մտածեք ձեր անձնական կյանքի մասին, կիրականանա լավագույն կերպով, այնպես որ՝ ձեզ կմնա միայն ուրախանալ եւ զարմանալ: Աշխատեք չարձագանքել շատ բուռն, որպեսզի չխրտնեցնեք ձեր գլխին թափված երջանկությունը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Վստահեք ձեզ եւ ձեր զգացմունքներին: Եթե անգամ դրանք հակասում են հանրության կարծքին, նույնիսկ այդ դեպքում լսեք ձեր ներքին ձայնը, քանի որ այն ձեզ կթելադրի միակ ճիշտ լուծումը: Եվ սա առաջին հերթին վերաբերում է անձնական կյանքին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Բարենպաստ ժամանակ է սիրելիի հետ համատեղ շոփինգի գնալու համար: Անգամ եթե նրան դա դուր չգա, միեւնույն է, միասին դուք ավելի քիչ ժամանակ կծախսեք եւ ավելի շատ բան կգնեք:
ԱՅԽԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Կհանդիպեք հակառակ սեռի ներկայացուցչի, ով կմտածի եւ կզգա այնպես, ինչպես դուք: Ձեզ միասին հաճելի եւ հետաքրքիր կլինի, ասես ամբողջ կյանքում ծանոթ եք եղել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին կհասկանա ձեզ առաջին խոսքից եւ հայացքից, նույնիսկ ավելի լավ, քան դուք: Սա նշանակում է, որ ոչ մի իմաստ չունի խորամանկել եւ փորձել սիրելիից թաքցնել այն, ինչ կատարվում է ձեր հոգում:
ՁԿՆԵՐ
Փորձեք լինել բնական: Ձեր սիրելին սիրում է ձեզ, ոչ թե այն կերպարը, որը դուք փորձում եք ստեղծել: Սակայն եթե պարզվի, որ նա, այնուամենայնիվ, սիրում է ձեր կերպարը, ապա պետք չէ երկար մտածել՝ շարունակել լինել նրա կողքին, թե ոչ: Դուք հավերժ չեք կարող խաղալ ուրիշի դերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը