Ռուս դերասանուհի Ելենա Պրոկլովան սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել հայտնի դերասանին։ Այս մասին նա պատմել է НТВ հեռուստաալիքի «Секрет на миллион» ծրագրում։
Ծրագրի եթերում 67-ամյա դերասանուհին խոստովանել է, որ ամբողջ կյանքում վախեցել է սեքսից մանկական տրավմայի պատճառով: 12 տարեկանում ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ նրան հետապնդում էր ֆիլմի երկրորդ ռեժիսորը։ Տղամարդը հենց այն հյուրանոցի միջանցքում է սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ, որում բնակվել է դերասանուհին։
Դրանից երեք տարի անց Պրոկլովան կրկին բախվել է ոտնձգությունների։ Այս անգամ 15-ամյա աղջկա վրա ուշադրություն է դարձրել մի հայտնի դերասան։ «Ասաց, որ ինձ կպատրաստի ընդունելության համար։ Նկարահանումներից հետո տարել է անտառ եւ խնդրել է առակ ասմունքել։ Հետո նա շրջանցեց ինձ եւ հետեւից գրկեց կուրծքս», - հիշել է դերասանուհին։ Նրա խոսքով՝ դրանից հետո տղամարդը ստիպել է նրան գրեթե ամեն օր հանդիպել իր հետ եւ հակված է եղել օրալ սեքսի։
«Ես պետք է դիպչեի նրա սեռական օրգանին, ինչն ատում էի <...> Ես ուզում էի փախչել, իսկ նա հագոիստս հանեց», - պատմել է Պրոկլովան։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումները շարունակվել են մոտ երկու տարի, իսկ ավարտվել են ապագա ամուսնու ծանոթությունից հետո, ինչը շատ զայրացրել է դերասանին։ Նա նախ համոզում էր Պրոկլովային վերադառնալ, իսկ հետո սկանդալ է բարձրացրել, նույնիսկ ծեծի ենթարկել։ Հետագայում դերասանը դադարեցրել է հետապնդումները։
Ելենա Պրոկլովան հավելել է, որ այդ պատմության պատճառով նրա անձնական կյանքը չի դասավորվել։ «Երբ խոսքը վերաբերում է սեքսին, ես միանգամից ուզում եմ փակվել, ես վախենում եմ դրանից։ Ես վախ ու սարսափ ունեմ ֆիզիկական մտերմության հանդեպ», - անկեղծ ասել է դերասանուհին։ Նա կարծիք է հայտնել, որ նման դեպքերի մասին կանայք պետք է պատմեն ու չամաչեն, քանի որ դա կարող է շատերին պաշտպանել:
Այդուհանդերձ Պրոկլովան հրաժարվել է ասել այն դերասանի անունը, ով իր հետ նման կերպ է վարվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին10:34, 27 հոկտեմբերի
Ռոբ Քարդաշյանը արձագանքել է իր վերջին հազվագյուտ լուսանկարներին, որոնք տարածվել են համացանցում. «Խելագարի տեսք ունեմ»10:01, 27 հոկտեմբերի
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սա հնարավոր դարձրին». Սամվել Թադևոսյանը՝ Ոսկե Գլոբուսի կողմից մրցանակ ստանալու մասին09:00, 27 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:09, 26 հոկտեմբերի
«Պոռնոգրաֆիան այստեղ կապ չունի». մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղը անվանել է Z սերնդի սեռական ճգնաժամի հիմնական պատճառը22:31, 26 հոկտեմբերի
Եղջյուրներն՝ ընդդեմ խաչերի, երիտասարդներն՝ ընդդեմ մեծահասակների. Ինչպես Հելոուինը Հայաստանում բախում առաջացրեց սերունդների միջև21:19, 26 հոկտեմբերի
«Նա շատ է վախենում նրանից». Օքսանա Սամոիլովան հրաժարվել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմ՝ իրենց տանը տեղի ունեցած կրակոցներից հետո20:30, 26 հոկտեմբերի
Նյու Յորքում 89,000 դոլար արժողությամբ ռոբոտը սովորում է շփվել մարդկանց հետ, որպեսզի ապագայում կարողանա դայակ դառնալ